Եզակի թևավոր խաչքար արևային ժամացույցի քանդակով` Ա - ԺԲ (1-12) թվանշումներով, 10-րդ դար, Շահմասուր գյուղ, Մարտակերտի շրջան, Արցախ:
Այն հնությամբ հայտնի երկրորդ արևային ժամացույցն է` Զվարթնոցի հայտնի ժամացույցից հետո և հայտնի երկու խաչքարերից մեկն է, որոնք կրում են արևային ժամացույցի պատկերը:
Արձանագրությունը. «Զիս՝ զՍտեփա/նոս/ զկանգնող սրբոյ նշա/նիս յա/ղաւ/թս յի/շե[ս]ջ/իք»: