Իսկ ադրբեջանական պրոպագանդան աղվանական հետքեր է փնտրում:
Արցախի Վերին Խաչենի իշխաններ Վախթանգն ու իր ավագ որդի Հասանը, որն ըստ Դադիվանքի կաթողիկե եկեղեցու արձանագրությոն «սպանվեց թուրքերի դեմ պատերազմում` քրիստոնեական հավատի համար»:
Կուրից հյուսիս` Կովկասյան Աղվանքի և ոչ մի հուշարձանում որևէ պատկերաքանդակ չկա: Արցախի հայկական հուշարձաններում` ներառյալ խաչքարերը, դրանց թիվն անցնում է երկու հարյուրից: Ահա թե ինչպես օտար ու նույնիսկ «թշնամի» մշակույթը քաղաքական նպատակներով կարելի է հռչակել աղվանական:
Արցախի Վերին խաչենի իշխան Վախթանգն ու իր որդի Հասանը: Դադիվանք, կաթողիկե եկեղեցի, 13-րդ դարի սկիզբ: