Արձանագորւթյունը խաչից ներքև, հինգ տող։ Ընթեռնելի է մասամբ, այն էլ մոտավոր։
«[Խ]ԱԹՈՒՆ
ԿԱՆԳՆԵՑԻ
ԶԽԱՉՍ ՀԱԻՐ
ԻՄՈՅ…
…»
Հարավային կողին թվականն է.
«Հ Թ ։Ո։
։Ձ։ ։Ը։ » (1239 թ)
ՀԹ – նշանակում է Հայոց Թուական։
Պատկերաքանդակը (նկարագրությունը ձախից աջ)․ գահավորակին պատկերված է հանգուցյալը, ապա մատռվակը, որը ձախ ձեռքով բռնել է սափորը, իսկ աջով գավաթը մեկնում է նրան։ Աջ կողմում ավանդական զգեստ հագած երկու կին են՝ հավանաբար հանգուցյալի կինը և աղջիկը։