Արցախի Չլդրան գյուղի Նահատակ վանքի եկեղեցում ներքուստ կան մի շարք խաչքարեր, որոնք վերաբերում են 12-13-րդ դարերին։ Խաչքարերից մեկը (չափերը՝ 139x64x12 սմ), որ աչքի է ընկնում համամասն փորագրված եռալար հյուսածո քիվով ու եզրագոտիներով, խաղողի ողկույզների և ականթազարդի երկրաչափականացված մոտիվներով, բուն հորինվածքից ներքև փորագրված հայերեն արձանագրությունը հայտնում է. «Ա[ստուա]ծ ողորմ/եայ Թագու/հոյ»։ Միանշանակ է, որ գործ ունենք Թագուհի անձնանվան հետ, ինչն Արցախի բնակչության հայկականության հերթական կարևոր վկայությունն է: Տեսնում ենք՝ գրված է հայերեն, «թագուհի» բառը, որից էլ ծագում է անձնանունը հասկանալի է միայն հայերեն:
Ասում են՝ դա կարևոր չէ, դա աղվանա-ուդիական ժառանգություն է: