Բռիեղցի վանքային համալիրն Արցախի այն քիչ հուշարձաններից է, որի 13-րդ դարի կեսերի կառույցների երկու ճարտարապետները թողել են իրենց հիշատակությունը.
Խաչենեկ (Խաչինեկ) Անեցին և Շահենը:
Խաչենեկ Անեցին թողել է իր հիշատակությունը բլրի բարձունքին կերտած մատուռ-եկեղեցու և որմնափակ խաչքարերից մեկի վրա.
«զԽա/չենեկ/ վարդ/պետ/ ս[ուր]բ եկեղ/եցոյս յ/աղաւթս յիշ/եցեք ի Ք[րիստո]ս»:
«Ես` Խաչինե/կ Անեցի, վար/դպետ ս[ուր]բ նշ/անիս, որդի Վար/համա: Որք կա/րդէք` յաղաւթ/ս յիշեցեք ի Ք[րիստոս]»:
Շահենն իր հիշատակությունը թողել է համալիրի չորրորդ եկեղեցու արևմտյան ճակատին.
«զՇահէն վ/արդապէտ/ եկեղեցոյս յի/շեցէք ի Տ[է]ր»: