Գյավուրկալա վաղքրիստոնեական բնակատեղին և եկեղեցին

Տեղադրությունը Գյավուրկալա (բառացի` անհավատների բերդ)  հնավայրը  գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուր (խորհրդային ժամանակ Աղդամի  շրջանի  Սոֆուլու) գյուղից արևելք: Գյավուրկալա բնակատեղին անցած դարի 50-70-ական թվականներին մասնակի ուսումնասիրվել է ադրբեջանցի հնագետների կողմից, որոնք  շեշտել են բնակավայրի քրիստոնեական բնույթը (Վահիդով 1965, 167-183): Այստեղ այսօր էլ դիտելի են պեղումներով բացված վաղմիջնադարյան եկեղեցու ավերակները (խորհրդային շրջանի պեղումների ավարտից հետո սրանք նորից ծածկվել են), սարկոֆագներով դամբարանադաշտը, վաղմիջնադարյան խաչակիր կոթողի սյունը (նկ․ 1): Պատմական ակնարկ Պատմական աղբյուրների հաղորդած տեղեկությունները բնակատեղիի և  եկեղեցու մասին բացակայում են։ Ճարտարապետական — հորինվածքային քննություն 2013 թվականին Արցախի Տիգրանակերտի արշավախումբը (Հ․ Պետրոսյան, Ն․ Երանյան, Լ․Կիրակոսյան, Լ. Մինասյան) իրականացրել է հնավայրի  եկեղեցու պեղումները: Այս պեղումները հնարավորություն տվեցին նախնական դիտարկումներ կատարել Գյավուրկալա բնակատեղիի  և այնտեղ գտնվող միանավ եկեղեցու մասին (նկ․ 2): Բնակատեղին տարածվում է մի բլրի վրա, որը շրջակա հարթավայրից  բարձրացված է 6,0 մետր: Վերին հարթ մակերևույթն  արևելքից-արևմուտք ուղղությամբ ունի 160,0 մետր երկարություն, հյուսիսից հարավ՝  120,0 մետր՝ զբաղեցնելով մոտ 2,0 հա տարածք: Նախնական դիտարկումները երևան են բերում մի խումբ ճարտարապետական համալիրների մնացորդներ: Բնակատեղիի հարավային հատվածում դիտելի են վաղմիջնադարյան եկեղեցու ավերակները, բլրից հարավ և հարավ-արևելք՝ կենտրոնից մոտ 100,0 մետր հեռավորության վրա վաղքրիստոնեական սալարկղ և սարկոֆագ դամբարաններով կառուցապատված դամբարանադաշտն է (նկ․ 3): Ամենուր  հայտնաբերվում են վաղմիջնադարյան ճարտարապետական մանրամասների՝ խաչային հորինվածքների, սյան խարիսխների,  կոթողների, դրանց  պատվանդանների և այլ բեկորներ:

Տիգրանակերտ

TIGRANAKERT ARCHAEOLOGICAL SITE: BRIEF INTRODUCTION. THE SAMPLE. The antique city of Tigranakert is located on the right bank of the Khachenaget River on the slopes of the Vankasar and Tsitsar mountains and the adjacent plains and covers wits suburbs an area of about 1000 hectares. The city was founded at the beginning of the 1st century BC by the king of Armenia Tigranes the Great (95-55 BC) and existed until the middle of the 13th century. Then city was abounded. The new constructions on the site were appeared in the middle of 18th century. Tigranakert of Artsakh is the only one among numerous settlements named after Tigranes, the location of which is precise and which is being investigated by archaeologists. As the result of 15 years of archaeological research, a large settlement formed with a Hellenistic advanced fortification system and using its construction techniques appeared. According to the available data, Tigranakert consisted of a large (ca. 6 ha) fortified district, spread over the slope of the Vankasar mountain in the form of artificial terraces, surrounded by powerful walls, with at least four city quarters spread in the plain, cemeteries and large agricultural suburbs. The city was completely built of the local cream limestone. Through excavations the Early Christian square with double churches, and the remains of a monumental stela with a cross, as well as an Early Christian underground reliquary and a graveyard were opened. Among some thousands of archaeological materials luxury ceramic vessels, Parthian coins, Sasanian seals, 5-7 cc. AD Armenian inscriptions were unearthed. Main complexes fixed and excavated on the site and the outskirts of the city. Fortified district, early first century BC. Antique quarters, 1st c. BC – 3rd c. AD. Early Christian square, 5th — 7th cc. AD. Channel carved into the rock, 1st c. BC – 3rd c. AD. Vankasar church, 7th c. AD. Rock cut Christian complex, 5th — 7th cc. AD. Tsitssar church and reliquary, 5th -13th cc. AD. Late medieval fortress, 18th c. AD. Historical park with springs, a late medieval building (18th c. AD) and the remains of a poolfountain. Main coordinates of the complexes N 40.0702 E 46.8994 N 40.0647 E 46.9045 N 40.04 02,1 E 46. 54 21.5 N 40.0697 E 46.9041 N 40. 04 19.7 E 46. 53 13.6 N 40. 05 40.1 E 46. 53 08.7 N 40. 03 29.2 E 46. 53 48.4 N 40. 06 17 E 46. 20 54 N 40. 04 10 E 46. 50 18