Պատմական ակնարկ
Ըստ պահպանված շինարարական արձանագրության՝ աղբյուրը կառուցվել է 1911 թվականին Եփրեմ Ասրիյանցի կողմից։
Ճարտարապետա - հորինվածքային քննություն
4 մետր երկարություն, 66 սմ լայնություն ունեցող աղբյուրն ունի ուղղանկյուն հատակագիծ։ Կենտրոնական պատի աջ կողմում պահպանվել է շինարարական արձանագրությունը։ Պատի ստորին հատվածում տեղական խոշոր սալ քարերով կառուցված ուղղանկյուն նավն է։ Ջուրը նավի մեջ է թափվում աջակողմյան հատվածում տեղակայված գուռից։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
2020 թվականի ռազմական գործողությունների ժամանակ աղբյուրը չի տուժել։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։