Ավետարանոցի հին կամուրջը
Տեղադրություն
Գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի (ներկայումս Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ) հարավարևելյան կողմում՝ Ավետարանոց – Մադաթաշեն հին ճանապարհի սկզբնամասում, Վարանդա գետի Մարչ վտակի վրա (նկ. 1, 2)։
![Kamurj Avetaranoc](https://monumentwatch.org/wp-content/uploads/2021/08/Kamurj-Avetaranoc.jpg?v=1628977398)
![Նկ․ 1 Կամրջի ընդհանուր տեսքը:](https://monumentwatch.org/wp-content/uploads/2021/08/avetaranoc-001.jpg?v=1628972226)
Նկ․ 1 Կամրջի ընդհանուր տեսքը:
Պատմական ակնարկ
Համաձայն կամրջի հոսքընթաց ճակատին պահպանված քառատող շինարարական արձանագրության՝ այն կառուցվել է 1663 թվականին (նկ. 3)։ Արձանագրության մեջ ասվում է. «Յիշ[ատակ] է այս/ կարմուճս/ մահտեսի Արան/ին, թվ[ին] :ՌՃԺԲ: (1663) (Կարապետյան 2009, 68):
Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն
Միաթռիչք կամուրջ է, կառուցված կոպտատաշ քարերով և կրաշաղախով (նկ․ 4)։ Թռիչքի երկարությունը 6 մետր է, անցուղու լայնությունը՝ 3,10 մետր, բարձրությունը ջրի մակարդակից՝ 4,35 մետր (Կարապետյան 2009, 68):
![Նկ․ 2 Կամրջի ընդհանուր տեսքը:](https://monumentwatch.org/wp-content/uploads/2021/08/avetaranoc-002.jpg?v=1628972295)
Նկ․ 2 Կամրջի ընդհանուր տեսքը:
![Նկ. 3 Կամրջի ճակատին ագուցված արձանագրությունը։](https://monumentwatch.org/wp-content/uploads/2021/08/avetaranoc-003-370x277.jpg?v=1628972393)
Նկ. 3 Կամրջի ճակատին ագուցված արձանագրությունը։
![Նկ. 4 Կամրջի չափագրությունը և կտրվածքը, Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան, 2009, էջ 69։](https://monumentwatch.org/wp-content/uploads/2021/08/image-15-08-21-12-18.jpeg?v=1628972560)
Նկ. 4 Կամրջի չափագրությունը և կտրվածքը, Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան, 2009, էջ 69։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Պատերազմից առաջ հուշարձանն ամբողջական էր: Պատերազմի ընթացքում և դրանից հետո կամրջի մասին տեղեկություններ հայտնի չեն:
Մատենագրական քննություն
Հուշարձանի մասին տեղեկությունները սակավ են: Հիմնական տեղեկությունները ստացել ենք Ս. Կարապետյանի՝ Արցախի կամուրջներին նվիրված աշխատությունից, որտեղ էլ և առաջին անգամ հրատարակվել է շինարարական արձանագրությունը (Կարապետյան 2009, 68-69):
Գրականություն
- Կարապետյան 2009 – Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան:
Ավետարանոցի հին կամուրջ
Արցախ