Լալազարի կամուրջը
Տեղադրությունը
Հուշարձանը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում (նկ. 1, 2): Արցախյան 44-օրյա պատերազմից հետո օկուպացվել է Ադրբեջանի կողմից։
![](https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/07/Lalazar.jpg?v=1657878732)
![նկ. 1 Կամրջի ընդհանուր տեսքը, լուս.՝ Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան, 2009, էջ 111-112, նկ. 152-154:](https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/07/001.jpeg?v=1657878765)
նկ. 1 Կամրջի ընդհանուր տեսքը, լուս.՝ Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան, 2009, էջ 111-112, նկ. 152-154:
![նկ. 2 Կամրջի ընդհանուր տեսքը, լուս.՝ Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան, 2009, էջ 111-112, նկ. 152-154:](https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/07/002.jpeg?v=1657878798)
նկ. 2 Կամրջի ընդհանուր տեսքը, լուս.՝ Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան, 2009, էջ 111-112, նկ. 152-154:
Պատմական ակնարկ
Համաձայն արձանագրության` այն կառուցել է խնձորեսկցի Հովակիմ Լալազարյանցը 1867 թվականին, իսկ 1900-1902 թվականներին նորոգել է որդին` Սիմեօնը։
Արձանագրության մեջ ասվում է. «Խնծորէսկ գիւղացի Յովակիմ Լալազարեանցի` 1860-ական թուականներին Բարգիւշատ գետի վրա կառուցած քարէ կամուրջը քայքայված էր, անպէտքացած: Այժմ նա վերանորոգված է եւ արդէն համարեա պատրաստ է: Վերանորոգողը հանգուցեալի որդի Սիմէօնն է. նրա ծախսով ճիշտ տարի ու կէս է, ինչ աշխատանքներ էին կատարվում կամուրջի վերանորոգութեան վրա: Ինքը, Սիմէօն Լալազարեանցը, անձամբ հսկում էր այդ գործի վրա» («Մշակ», 1902, № 161, էջ 2, տես`Կարապետյան 2009, 110)։
Կամրջի կառուցման և վերանորոգման տարեթվերը, որոնք նշմարվում են շինարարական արձանագրության մեջ, դեռևս խորհրդային տարիներին ադրբեջանցիների կողմից միտումնավոր կերպով քերվել են ( նկ. 3)։
![նկ. 3 Կամրջի վնասված արձանագրությունը, լուս.՝ Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան, 2009, էջ 113, նկ. 157:](https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/07/003.jpeg?v=1657878881)
նկ. 3 Կամրջի վնասված արձանագրությունը, լուս.՝ Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան, 2009, էջ 113, նկ. 157:
Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն
Կամուրջը երկթռիչք է. թռիչքներն ունեն համապատասխանաբար 13,84 և 12,66 մետր երկարություն, անցուղու լայնությունը 4,31 մետր է (նկ. 4)։ Կառուցված է կոպտատաշ կրաքարից, սակայն եզրաքարերը սրբատաշ են։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Պատերազմից առաջ հուշարձանը կանգուն էր, ամբողջական և գործածվում էր: Պատերազմի ընթացքում և դրանից հետո կամրջի մասին տեղեկություններ հայտնի չեն:
![նկ. 4 Կամրջի չափագրությունը և կտրվածքը, Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան, 2009, էջ 135, նկ. 38:](https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/07/004.jpeg?v=1657878952)
նկ. 4 Կամրջի չափագրությունը և կտրվածքը, Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան, 2009, էջ 135, նկ. 38:
Գրականություն
Կարապետյան 2009 – Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան:
Քաշաթաղի շրջան
Արցախ