Հինշենի Եղցու գլուխ տեղամասի եկեղեցին

Տեղադրություն

Հուշարձանը գտնվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Հինշեն գյուղից ոչ հեռու գտնվող Եղցու գլուխ տեղամասում:

Պատմական ակնարկ

Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Հայտնի չէ նրա անունը: Դատելով եկեղեցու ընդհանուր տեսքից, հատակագծից՝ այն պետք է կառուցված լիներ 17-րդ դարում (նկ. 1):

Նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս.՝ Ս. Կարապետյանի։

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ: Այն միանավ սրահ է: Կառուցված է սպիտակավուն փոքր ու միջին չափերի անմշակ ու կիսամշակ կրաքարով, շաղախով, սրբատաշ են միայն մուտքի եզրաքարերը, բարավորի քարը: Շինության միակ մուտքը բացվում է հարավային կողմից (նկ. 2, 3): Եկեղեցին ունի երկու լուսամուտ՝ մեկը արևմտյան ճակատին, մյուսը՝ արևելյան: Եկեղեցին ներսից թաղածածկ է, իսկ պատերը՝ սվաղապատ (նկ. 4):

Նկ. 2 Եկեղեցու արտաքին տեսքը, լուս.՝ Ս. Կարապետյանի։

Նկ. 3 Եկեղեցու արտաքին տեսքը, լուս.՝ Ս. Կարապետյանի։

Նկ. 4 Եկեղեցու ներսույթը, լուս.՝ Ս. Կարապետյանի։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Եկեղեցին Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել:

Գրականություն

Եկեղեցու մասին մեր տեղեկությունները հենվում են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից կազմված հուշարձանի վկայագրի ներկայացված տեղեկությունների հիման վրա:

Հինշենի Եղցու գլուխ տեղամասի եկեղեցին
Հինշենի Եղցու գլուխ տեղամասի եկեղեցին
Հինշենի Եղցու գլուխ տեղամասի եկեղեցին
Արցախ