Հինշենի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Տեղադրություն

Հինշեն գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում: Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում:

Պատմական ակնարկ

Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Դատելով եկեղեցու ընդհանուր տեսքից, հատակագծից՝ այն պետք է կառուցված լինի 19-րդ դարում (նկ. 1):

Նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս.՝ Հ. Պետրոսյանի։

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ: Այն միանավ սրահ է: Կառուցված է սպիտակավուն փոքր ու միջին չափերի անմշակ ու կիսամշակ կրաքարով, սրբատաշ են միայն մուտքի և պատուհանների եզրաքարերը, պատերի անկյունաքարերը (նկ. 2): Շինության միակ մուտքը բացվում է հարավային կողմից (նկ. 3): Եկեղեցու արտաքին պատերը սվաղապատ են: Եկեղեցին ունեցել է թաղակապ ծածկ:

Նկ. 2 Եկեղեցու արտաքին տեսքը, լուս.՝ Հ. Պետրոսյանի։

Նկ. 3 Եկեղեցու միակ մուտքը, լուս.՝ Հ. Պետրոսյանի։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Եկեղեցին Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել, խորհրդային տարիներից եկեղեցու շինությունը օգտագործվել է որպես հանդիսությունների տուն: Այդ տարիներին փոխվել է եկեղեցու ծածկը և ներսույթը (նկ. 4): Կատարվել են արտաքին պատերի որոշ մասերի վերաշարում նոր քարով (նկ. 5):

Նկ. 4 Եկեղեցու ներսույթը, լուս.՝ Հ. Պետրոսյանի։

Նկ. 5 Եկեղեցու վերաշարված պատերը, լուս.՝ Հ. Պետրոսյանի։

Գրականություն

Եկեղեցու մասին մեր տեղեկությունները հենվում են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից կազմված հուշարձանի վկայագրի ներկայացված տեղեկությունների հիման վրա:

Հինշենի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Հինշենի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Հինշենի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Արցախ