Պահակսարի մատուռը
Տեղադրություն
Մատուռը գտնվում է Արցախի Հանրապետության Նոր Շահումյանի շրջանի (Քարվաճառի շրջան) Եղեգնուտ գյուղից 3 կմ, իսկ Ծմակա անապատից 0,7 կմ հյուսիս-արևմուտք: Այն խորհրդային ռազմական քարտեզներում նշված է Ղարավուլ (караул-պահակ) անունով և գտնվում է ծովի մակերևույթից 2018 մետր բարձրությամբ լեռան գագաթին (Կարապետյան 2019, 250): Այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից:

Պատմական ակնարկ
Մատուռի մասին պատմական տեղեկությունները բացակայում են, միակ հիշատակությունը կարող ենք տեսնել մատուռի ներսում պահպանված նվիրատվական բնույթի արձանագիր քարի վրա (նկ. 1), որտեղ այն հիշատակվում է սուրբ Գևորգ անվամբ. «Տ(է)ր ա(ստուա)ծ ողորմի Սասին և / (ու)ր ծնողաց, էրետ Սուրբ Գե(ո)րգայ / Հասան՝ ի Ծովայտեղ, որ զամս յետ/ խափանէ ՅԺԸ հա(յ)րապետ(ացն) / նզովե(ա)լ եղիցի և յա(ստուծո)յ… / ի թվ(ին) Ո…: / Երէտ Ս(ուրբ)… / Ծմակեց ա[նապատ]… / …անիկ Սոսան…(՞) / զԽոց(ա)դեղ իմ…» (Կարապետյան 2019, 251):

նկ. 1 Մատուռի ներսում պահպանված նվիրատվական արձանագրությունը, լուս․ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության վարչության շտեմարան։
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Մատուռն ունի պարզ, ուղղանկյուն հատակագիծ (նկ. 2): Կառուցված է անմշակ քարերով, կրաշաղախով (նկ. 3-6, Կարապետյան 2019, 250-251): Մատուռն կիսավեր է, պահպանվել են շինության ստորին շարքերը:
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Մատուռը չի տուժել Արցախյան պատերազմների ժամանակ:
Քարվաճառի շրջանի ադրբեջանական վերահսկողությանը անցնելուց հետո հուշարձանի մասին տեղեկությունները բացակայում են:

նկ. 2 Մատուռի հատակագիծը, Կարապետյան Ս․, Մռավականք, Երևան, 2019, էջ 250:

նկ. 3 Մատուռի տեսքը դրսից և ներսից, լուս․ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության վարչության շտեմարան։

նկ. 5 Մատուռի տեսքը դրսից և ներսից, լուս․ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության վարչության շտեմարան։

նկ. 4 Մատուռի տեսքը դրսից և ներսից, լուս․ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության վարչության շտեմարան։

նկ. 6 Մատուռի տեսքը դրսից և ներսից, լուս․ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության վարչության շտեմարան։
Գրականություն
Կարապետյան 2019 - Կարապետյան Ս., Մռավականք, Երևան։
Պահակսարի մատուռը
Արցախ