Վանական համալիր սբ. Լուսավորիչ

Տեղադրությունը

Հուշարձանը գտնվում է Մարտունու շրջանի սահմանային Սոս գյուղի արևելյան հատվածում՝ կոնաձև անտառապատ բլրի գագաթին ( նկ. 1)։

նկ. 1 Սոս գյուղը և Լուսավորչի սարը արևմուտքից, լուս. Ն. Երանյանի։

Պատմական ակնարկ

Հուշարձանի մասին պատմական տեղեկությունները շատ առատ չեն։ 19-րդ դարի երկրորդ կեսին Մակար Բարխուդարյանցը տեսել է եկեղեցու ավերակները և նշել է, որ ավանդաբար պատմում են, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կողմերումս քարոզելու և եկեղեցիներ հիմնարկելու ժամանակ գիշերն բարձրացած է սարիս գլուխն և աղօթքով լուսացրած գիշերները...» (Բարխուտարեանց 1895, 115)։

Տեղում մինչ օրս երևում են շինության հիմքերը միայն։

2019-2020 թվականներին հուշարձանի տարածքում ընթացել են մասնակի պեղման աշխատանքներ (արշավախմբի ղեկավար՝ պ.գ.թ. Վ. Սաֆարյան, ճարտ.՝ Մ. Տիտանյան):

Սրբավայրի պեղումների ժամանակ հայտնաբերվել են նյութեր, որոնք արշավախմբին թույլ են տալիս խոսել սրբավայրի վաղ քրիստոնեական ծագման մասին (Սաֆարյան, Տիտանյան 2019, 38-40): Դրանցից մեկը է պեղվող տեղանքի կենտրոնում գտնվող քարե տոռաձև խարիսխը, որի վրա կատարվում էր մոմավառությունի (նկ. 2): Պեղումներով հայտնաբերվել են նաև տարբեր խեցանոթների, կղմինդրների, ջրագների (նկ. 3), ինչպես նաև վաղքրիստոնեական քարե տարբեր կոթողների մասերը և ճարտարապետական այլ դետալներ (նկ. 4-5)։

նկ. 2 Քարե տոռաձև խարիսխ, լուս․ Վ. Սաֆարանի։

Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն

Հուշարձանը ճարտարապետական քննության ենթարկվել է միայն հնագիտական աշխատանքներից հետո։ Սրբավայրը  պեղելուց հետո, բացվել է արևմուտքից արևելք ուղղությամբ շինություն, որի արևելյան կողմում հատակը բարձրացված է (Սաֆարյան, Տիտանյան 2019, 38): Ծավալային նման լուծումն ու ուղղվածությունը, ինչպես նաև տարածքում պեղումներով հայտնաբերված տարբեր ճարտարապետական դետալներ, որոնք ևս պատկանել են այս կառույցին, վկայում են, որ հավանաբար գործ ունենք եկեղեցու հետ:

Այն կառուցված է առանց շաղախ կոպտատաշ քարե շարվածքով, ունի  անկանոն՝ 9.7 x 6.0 մետր հատակագիծ (նկ. 6-8):

Պեղումները բուն կառույցին կից բացել են այլ շինության հետքեր ևս, որոնք տեղադրված են տարբեր հորիզոնների վրա, համապատասխան լանդշաֆտին և հավանաբար պատկանում են տարբեր ժամանակների, թեկուզ միասնական կառուցապատման տպավորություն են թողում (Սաֆարյան, Տիտանյան 2019) (նկ. 9):

նկ. 6 Հուշարձանի օդալուսանկարը, լուս.՝ Վ. Սաֆարյանի:

նկ. 7 Համալիրի տեսքը արևելքից, լուս․՝ Վ. Սաֆարանի։

նկ. 8 Համալիրի տեսքը արևմուտքից, լուս․՝ Վ. Սաֆարյանի:

նկ. 3 Պեղումներից հայտնաբերված ճրագներ, լուս.՝ Վ. Սաֆարյանի

նկ. 4 Պեղումներից հայտնաբերված ճարտարապետական դետալներ, լուս.՝ Վ. Սաֆարյանի

նկ. 5 Պեղումներից հայտնաբերված ճարտարապետական դետալներ, լուս.՝ Վ. Սաֆարյանի

նկ. 9 Եկեղեցու չափագրությունը, չափագրող՝ Մ. Տիտանյան:

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Պատերազմից առաջ եկեղեցին ամբողջությամբ կանգուն էր։ Ինչպես պատերազմի ընթացքի, այնպես և պատերազմից հետո հուշարձանի մասին որևէ տեղեկություն հայտնի չէ։

Մատենագրական քննություն

Եկեղեցու մասին պատմական աղբյուրները քիչ են. հիմնական տեղեկությունները տեսնում ենք Մակար Բարխուտարյանցի աշխատանքում (Բարխուտարեանց 1895, 115-116)։

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, Արօր:
  2. Սաֆարյան, Տիտանյան 2019 – Սաֆարյան Վ., Տիտանյան Մ., Սոս գյուղի «Լուսավորչի սար» ուխտատեղիի հնագիտական հետազոտությունների առաջին արդյունքները, Արցախի պետական համալսարանի գիտական տեղեկագիր, Ստեփանակերտ, 36-44:
Վանական համալիր սբ. Լուսավորիչ
Վանական համալիր Սբ. Լուսավորիչ
Մարտունու շրջան
Արցախ