Քարեն գլուխ գյուղատեղիի եկեղեցին

Տեղադրությունը
Հուշարձանը գտնվում է Քոլատակ գյուղի հյուսիս-արևմտյան եզրին բարձրացող բլրաշղթայի վրա՝ նախկին
հակակարկտային կայանի մոտ: Այստեղ եղել է ոչ մեծ գյուղատեղի, որի միջնամասում պահպանվում են
եկեղեցու ավերակները (նկ. 1):

Նկ. 1 Ավերակների ընդհանուր տեսքը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Պատմական ակնարկ
Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Համաձայն Արցախի Հանրապետության
ԿԳՄՍ նախարարության վկայագրի՝ եկեղեցին և գյուղատեղին թվագրվում են 11-14-րդ դարերով:
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Եկեղեցուց մնացել է հյուսիսային պատի հատվածը՝ մոտ 1,0 մետր բարձրությամբ: Եկեղեցու պատերը
շարված են անմշակ, խոշոր չափերի քարերով և կրաշաղախով (նկ. 2, 3): Տարածքում ուրվագծվում են
արևելյան, ինչպես նաև մասամբ հարավային ու արևմտյան պատերի հիմքերը (նկ. 4, 5): Շինության չափերն
են 520x370 սմ:

Նկ. 2 Եկեղեցու պատերը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Նկ. 4 Եկեղեցու պատերի ուրվագծերը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Նկ. 3 Եկեղեցու պատերը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Նկ. 5 Եկեղեցու պատերի ուրվագծերը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Վիճակը պատերազմից առաջ և հետո
Արցախյան պատերազմների ժամանակ եկեղեցու ավերակները չեն տուժել: Այն կարիք ունի համալիր
հնագիտական հետազոտության: Տարածքը երբևիցե չի հետազոտվել:
Գրականություն
1. ԱՀ ԳԿՄՍՆ վկայագիր - Արցախի Հանրապետության գիտության, կրթության, մշակույթի և սպորտի
նախարարության վկայագիր։

Քարեն գլուխ գյուղատեղիի եկեղեցին
Քարեն գլուխ գյուղատեղիի եկեղեցին
Քարեն գլուխ գյուղատեղիի եկեղեցին
Արցախ