Աղբյուր Թևոսանց
Տեղադրությունը
Հուշարձանը գտնվում է Մարտունու շրջանի սահմանային Սոս գյուղի կենտրոնում՝ գլխավոր ճանապարհի եզրին ( նկ. 1)։
Պատմական ակնարկ
Գյուղի ամենամեծ աղբյուրն է։ Պահպանված արձանագրության համաձայն այն կառուցվել է 1902 թվականին (նկ. 2):
Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն
Հուշարձանը 19-20-րդ դարերում Արցախում կառուցված աղբյուրների տիպիկ օրինակ է`ներքևում նեղ և երկար նավն է, որի վրա բարձրանում է հուշապատը։ Այն ունի երկու ակ։ Երկարությունը՝ 8.8 մետր է, նավի լայնությունը՝ 0,6 մետր։ Կառուցված է սրբատաշ քարերով (նկ. 3):
Աղբյուրը խորհրդային տարիներին փոքր վերակառուցումների է ենթարկվել։ Արձանագրությունը հայտնում է. «Յիշատակ ծնողաց ի/ [մո]յ Յովսէփայ եւ Հռի[փ]սիմէի շինեաց ախ/[պյուրս] Միքայել Խնյովսէ[փ]/եանց 1902 թ.»։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Ինչպես պատերազմից առաջ, այնպես և դրանից հետո հուշարձանը կանգուն է և գործում է:
Սոս գյուղ
Արցախ