Ասրունց կամուրջը

Տեղադրությունը

Ասրունց կամուրջը գտնվում է Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի տարածքում՝ Քարաշեն գյուղից Կարմիր գյուղ գնացող հին դաշտամիջյան ճանապարհի վրա՝ Կարմիր գյուղից 3կմ հյուսիս-արևմուտք:

2023 թվականի սեպտեմբերյան ռազմական ագրեսիայից հետո գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Պատմական ակնարկ

Հուշարձանի մասին պատմական տեղեկությունները բացակայում են։ Կամուրջը, դատելով կառուցման տեխնիկայից և ճարտարապետությունից, կառուցվել է 19-րդ դարում։ Հավանաբար այդ հանգամանքով է պայմանավորված, որ գրավոր աղբյուրներում վերջինիս մասին որևէ հիշատակում չկա։

Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն

Կամուրջը միաթռիչք է: Կառուցված է կոպտատաշ կրաքարով՝ կրաշաղախի կիրառմամբ։ Եզրային քարերը սրբատաշ են, իսկ երթևեկելի մասը՝ սալապատ: Թռիչքի բարձրությունը՝ մոտ 4 մետր է, երկարությունը՝ 7 մետր (նկ. 1, 2)։

Նկ. 1 Կամրջի ընդհանուր տեսքը, լուս․՝ ԱՀ ԿԳՄՍՆ հուշարձանների շտեմարանի։

Նկ. 1 Կամրջի ընդհանուր տեսքը, լուս․՝ ԱՀ ԿԳՄՍՆ հուշարձանների շտեմարանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

2020 թվականի պատերազմից առաջ և հետո հուշարձանն ամբողջությամբ կանգուն է եղել։ Գործածվել է գյուղամիջյան ճանապարհի համապատասխան հատվածում։ 2023 թվականի ռազմական ագրեսիայի ընթացքում և դրանից հետո հուշարձանի հնարավոր վնասի մասին տեղեկություններ չկան:

Ասրունց կամուրջը
Ասրունց կամուրջը
Ասկերանի շրջան
Արցախ