Բռի եղցի վանքը
Գտնվում է Արցախի Մարտունու շրջանի Հացի գյուղից 0,6 կմ հյուսիս-արևելք:
Այն իր տարածական սփռվածությամբ Արցախի ամենաընդարձակ վանքն է: Բաղկացած է բլրի գագաթին տեղադրված մատուռ-եկեղեցուց, մեկ միասնական գավիթ ունեցող երկու եկեղեցիներից, բլրի ստորոտում տեղադրված չորրորդ եկեղեցուց, երեք որմնափակ խաչքարերից: Տարածքում պահպանվել են մի շարք վավքրիստոնեական կոթողներ (5-7-րդ դարեր), 12-19-րդ դարերի գերեզմանոցը:
Կառույցները ներսից եղել են սվաղապատ` բռի (արցախայն բարբառում բռի նշանակում է կրաշաղախով սվաղ), որից էլ առաջացել է վանքի ժողովրդական անունը:
Բռի եղցու եկեղեցիները` կառուցված 13-րդ դարի երկրորդ կեսին, առանձնանում են նրանով, որ արևմտյան պատերը հիմնականում շարված են հատուկ այդ նպատակով պատրաստված խաչքարերով: Կառույցների պատերում ներդված են նաև մինչ այդ ատածքում գտնվող խաչքարեր:
Վանքը առանձնանում է նաև նրանով, որ արձանագրությունները պահպանել են այն կառուցող երկու ճարտարապետների` Խաչինեկ Անեցու և Շահենի անունները:
Վանքի կառույցները արցախյան երկու պատերազմների ժամանակ չի տուժել: Բլրի խմբի եկեղեցիներն ու գավթի ծածկերը փլուզման եզրին են: Բլրի ստորոտոի եկեղեցու ծածկը վաղուց փլված է:
Վանքը գտնվում է արցախա-ադրբեջանական ներկա սահմանից մոտ 300-400 մետր հեռավորության վրա և հատուկ վերհսկողության կարիք ունի:
The monastery of Bri Yeghtsi
Artsakh