Եղցահողի Սբ. Սարգիս եկեղեցին
Տեղադրությունը
Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահող գյուղում՝ գյուղի նկատմամբ գերիշխող դիրք ունեցող բլրի վրարից ոչ հեռու (նկ. 1, 2):
Պատմական ակնարկ
Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 2006 թվականին Ռուդիկ Իսրայելյանի հովանավորությամբ (https://hetq.am/hy/article/64015):
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Եկեղեցին հատակագծում խաչաձև-գմբեթավոր կառույց է: Իրականացված է երկաթբետոնից՝ երեսպատված մոխրագույն տուֆի սալերչով: Տանիքը կղմինդրապատ է (նկ. 3, 4): Ներսից եկեղեցու պատերը պատած են կրաշաղախի սվաղով: Պատերին կախված են սրբապատկերներ (նկ. 5):
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Եկեղեցին 2020 և 2023 թվականների ռազմական գործողությունների ժամանակ չի տուժել: Սակայն, Եղցահող գյուղից ոչ հեռու կատարվում են զգալի ծավալի հողային աշխատանքներ, որոնք սպառնում են թե՛ գյուղին և թե՛ եկեղեցուն: Ադրբեջանական կողմը 2020 թվականից հետո պարբերաբար հայտարարում է, որ Արցախի տարածքում գտնվող նորակառույց եկեղեցիները հանդիսանում են օկուպացիայի խորհրդանիշ, ուստի պետք է քանդվեն: Հաշվի առնելով այս հայտարարությունը և մի շարք եկեղեցիների ուղղակի ոչնչացումը (Բերձորի սբ. Համբարձում, Մեխակավանի Զորավոր, Մոխրենեսի սբ. Սարգիս, Շուշիի Կանաչ ժամ), Եղցահողի նորակառույց եկեղեցուն իրական վտանգ է սպառնում:
Եղցահողի Սբ. Սարգիս եկեղեցին
Արցախ