Զարդանաշեն գյուղի աղբյուրը
Տեղադրությունը
Աղբյուրը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Զարդանաշեն գյուղի հյուսիս-արևելյան եզրին՝ գերեզմանոց տանող ճանապարհի ձախ կողմում (նկ. 1):
Պատմական ակնարկ
Աղբյուրի կառուցման մասին է վկայում շինարարական արձանագրությունը, համաձայն որի՝ աղբյուրը կառուցվել է 1894 թվականին՝ օտարության մեջ վախճանված համագյուղացու հիշատակին. «Աղբիւրս այս կա/ռուցեալ է Զարտանա/շէն գիւղացի օտարա/կան տեղի վախճանեալ/ Մելիքսէթ Ալիքսան/եան Առաքելեանցին/ յիշատակին, որ է Բաբա/լունց: 1894 ամի» (նկ. 2): Շինարարական արձանագրությունը գտնվում է նավի դիմահայաց պատի վրա՝ անկյունում, արձանագրության մոտ տեղադրված է զույգ խաչապատկերով մի սալքար (նկ. 3): Տեղի բնակիչները աղբյուրը կոչում էին Եղունիկի (Աղունիկի) աղբյուր (Կարապետյան 2023, 41):
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Աղբյուրը կառուցված է տեղական կրաքարով, կրաշաղախով: Ունի ուղղանկյուն կառուցվածք, նեղ ու երկարավուն նավ՝ պատրաստված սրբատաշ քարերից:
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Աղբյուրը չի տուժել ռազմական գործողությունների արդյունքում: Այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից։
Օգտագործված գրականություն
- Կարապետյան 2023 - Կարապետյան Ս., Հայկական աղբյուրները, Երևան։
Զարդանաշեն գյուղի աղբյուրը
Արցախ