Խաչմաչի սբ․ Վանես եկեղեցին
Տեղադրությունը
Խաչմաչի սբ․ Վանես մատուռը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի համանուն գյուղի տարածքում, բնակելի տների միջև (նկ. 1, 2): 2023 թվականին օկուպացվել է ադրբեջանական զինուժի կողմից:
Պատմական ակնարկ
Մատուռի մասին պատմական տեղեկությունները բացակայում են:
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Մատուռն ուղղանկյուն, միանավ կառույց է: Կառուցված է կոպտատաշ ու սրբատաշ մեծ ու միջին չափի քարերից: Ներսից թաղակապ է: Արևմտյան կողմում ունի մեկ ուղղանկյուն մուտք, որի կողքին ագուցված է խաչի պատկերով սրբատաշ քար (նկ. 3): Ներսում կան փոքրիկ խորշեր ժամանակակից սրբապատկերներով (նկ. 4), արևելյան կողմում բեմի փոխարեն՝ լուսամուտի տակ ընդարձակ խորշ է, ուր տեղադրված է 17-18-րդ դարերին բնորոշ խաչքար (նկ. 5):
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Մատուռը համարյա ամբողջովին վերաշարվել է մեր օրերում, դրվելէ և նոր է նոր ծածկ: Վերջին տարիներին մատուռը վերանորոգվել է տեղացիների կողմից, կառուցվել:
Թեև 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Խաչմաչ գյուղը տուժել է ռմբակոծությունից, սակայն մատուռը մնացել է անվնաս և չի տուժել:
Խաչմաչի սբ․ Վանես եկեղեցին
Արցախ