Ծամձորի Պկլաձորի կամուրջը

Տեղադրությունը

Հուշարձանը տեղակայված է Արցախի հանրապետության Հադրութի շրջանի Ծամձոր գյուղի ներքնամասում, գյուղամիջյան «Շռռան» գետակի վրա` համանուն ձորակում (նկ. 1, 2):

նկ. 1 Կամրջի ընդհանուր տեսքը, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության շտեմարանի։

նկ. 2 Կամրջի ընդհանուր տեսքը, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության շտեմարանի։

Պատմական ակնարկ

Հուշարձանի մասին պատմական տեղեկությունները սահմանափակ են: Հայտնի է, որ կամրջի ժողովրդական անուններից է նաև «Շենի կամուրջ»-ը: Դատելով կամարի ձևից և շարվածքից, հավանաբար կառուցվել է 19-րդ դարի սկզբներին։

Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն

Կամուրջը միաթռիչք է, երկու խելերն էլ խոշոր ժայռեր են: Բուն կամարնը սլաքաձև է և իրականացված է կողային շարվածքով կրաքարե սալերով, ինչը կամրջի արտաքինին յուըրահատուկ տեսք է տալիս: Կամրջին անմիջապես կից գտնվում է կամարակապ ու լայն խորշերով աղբյուրը (նկ. 3), և կամուրջն ամենայն հավանականության կառուցվել է հենց աղբյուրին հասնելու համար (նկ. 4): Կամրջի երկարությունը 19,5 մետր է, թռիչքը՝ 4,4 մետր, անցուղու լայնությունը՝ 4,0 մետր: Կառուցված է որձաքարով և կրաքարի սալերով, որոնք ամրացված են կրաշաղախով:

նկ. 3 Կամրջին կից աղբյուրը, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության շտեմարանի։

նկ. 4 Կամրջին կից աղբյուրը, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության շտեմարանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Պատերազմից առաջ հուշարձանը հիմնականում ամբողջական էր և գործածվում էր: Պատերազմի ընթացքում և դրանից հետո կամրջի մասին տեղեկություններ հայտնի չեն:

Ծամձորի Պկլաձորի կամուրջը
Ծամձորի Պկլաձորի կամուրջը
Ծամձորի Պկլաձորի կամուրջը
Արցախ