Ձախլիկ կամուրջը
Տեղադրությունը
Հուշարձանը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Շոշ գյուղից 1 կմ արևմուտք` Ձառ գետի վրա (նկ. 1, 2):
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո օկուպացվել է Ադրբեջանի կողմից։


նկ. 1 Կամրջի ընդհանուր տեսքը, լուսանկարը՝ Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան, 2009, էջ 86, 87, նկ. 106, 108։

նկ. 2 Կամրջի ընդհանուր տեսքը, լուսանկարը՝ Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան, 2009, էջ 86, 87, նկ. 106, 108։
Պատմական ակնարկ
Հուշարձանի մասին պատմական տեղեկությունները սահմանափակ են: Հայտնի է, որ կամրջի ժողովրդական անուններից է նաև «Ճրղացաձորի կամուրջ»-ը: Դատելով կառուցման տիպից, հավանաբար կառուցվել է 17-18-րդ դարում (Կարապետյան 2009, 86)։
Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն
Միաթռիչք կամուրջ է, որի թաղի անկյունաքարերից բացի մնացած հատվածները շարված են անմշակ քարով: Թռիչքը 8,07 մ է, անցուղու լայնությունը` 3,06 մ (նկ. 3):
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
2007 թվականին հուշարձանը վերականգնվել էր և պատերազմից առաջ ամբողջական էր: Պատերազմի ընթացքում և դրանից հետո կամրջի մասին տեղեկություններ հայտնի չեն:

նկ. 3 Կամրջի չափագրությունը, լուսանկարը՝ Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան, 2009, էջ 87, նկ. 26։
Գրականություն
- Կարապետյան 2009 – Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան:
Ասկերանի շրջան, Շոշ գյուղ
Արցախ