Ղամշոտ կամուրջը

Տեղադրությունը

Ղամշոտ կամուրջը գտնվում է Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղում՝ Ղամշոտ (Ղամիլղեն) գետակի վրա (նկ․ 1)։

Նկ․ 1 Կամրջի ընդհանուր տեսքը, լուս․ Արցախի հուշարձանների տեղեկատվական կայքէջից։

Պատմական ակնարկ

Կամուրջը թվագրվում է 1939 թվականով։

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Կամուրջը միաթռիչք է։ Կառուցված է կոպտատաշ ու անմշակ քարերով և կրաշաղախով (նկ․ 2)։ Համեմատաբար լավ են մշակված կամրջի հիմքերի և կամարի եզրամասերի քարերը։ Թռիչքի երկարությունը 5 մետր է, լայնությունը՝ 6 մետր, բարձրությունը՝ 4 մետր։ Կամարի վերնամասի կենտրոնական քարի վրա պատկերված է աստղաձև զարդանախշ, իսկ դրանից աջ քանդակված է կառուցման թվականը՝ «1939 թ» (նկ․ 3)

Նկ․ 2 Կամրջի ընդհանուր տեսքը, լուս․ Արցախի հուշարձանների տեղեկատվական կայքէջից։

Նկ․ 3 Կամրջի արձանագրությունը, լուս․ Արցախի հուշարձանների տեղեկատվական կայքէջից։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Մինչև պատերազմը կամուրջը եղել է կիրառելի։ Պատերազմից հետո կամրջի վիճակի վերաբերյալ տեղեկություններ չկան։

Մատենագրական քննություն

Կամրջի վերաբերյալ մատենագրական տեղեկություններ չկան։

Գրականություն

Հուշարձանի նկարագրությունը հիմնված է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից կազմված հուշարձանի վկայագրի տեղեկությունների վրա։

Ղամշոտ կամուրջը
Ղամշոտ կամուրջը
Հադրութի շրջան, Թաղասեռ գյուղ
Արցախ