Ներքին Հոռաթաղի սբ. Գևորգ եկեղեցին

Տեղադրությունը

Սբ. Գևորգ եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում՝ Արցախի պաշտպանության բանակի զորամասի տարածքում (նկ. 1, 2): Այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Նկ. 1 Եկեղեցու տեղադրությունը, լուս.՝ Կ. Հովհաննիսյանի։

Նկ. 2 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս.՝ Կ. Հովհաննիսյանի։

Պատմական ակնարկ

Ներքին Հոռաթաղի Սբ. Գևորգ եկեղեցին կառուցվել է 2012 թվականին: Եկեղեցու ճարտարապետն է Մանուշակ Տիտանյանը: Կառուցմանը մասնակցել են թե′ գյուղի բնակիչները և թե′ զորամասի զինվորները (https://news.am/arm/news/94233.html): Եկեղեցու կառուցման նախաձեռնողը եղել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարներից Նորայր Ասլանյանը (https://times.am/6039/):

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցին հատակագծում ուղղանկյուն սրահ է, արևելյան աբսիդով և երկթեք տանիքով: Կառուցված է արցախյան սպիտակ կրաքարով: Պատերը շարված են կոպտատաշ փոքր ու միջին չափերի քարերով: Սրբատաշ են անկյունաքարերը, եկեղեցու մուտքը, լուսամուտները (նկ. 3, 4): Մուտքը հարդարված է զարդաքանդակներով: Եկեղեցու տանիքը կղմինդրածածկ է և պսակվում է զանգաշտարակով:

Նկ. 3 Եկեղեցու գլխավոր ճակատը, լուս.՝ Կ. Հովհաննիսյանի։

Նկ. 4 Եկեղեցու արևելյան ճակատը, լուս.՝ Մ. Տիտանյանի։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Եկեղեցին չի տուժել Արցախյան պատերազմների ժամանակ: Այն դեռ կանգնուն է:

Գրականություն

  1. Արցախի Ներքին Հոռաթաղ գյուղում օծվել է սուրբ Գևորգ եկեղեցին, https://times.am/6039/
  2. Անկախությունից ի վեր Արցախում 12 եկեղեցի է կառուցվել, https://hetq.am/hy/article/64015
Ներքին Հոռաթաղի սբ. Գևորգ եկեղեցին
Ներքին Հոռաթաղի սբ. Գևորգ եկեղեցին
Ներքին Հոռաթաղ
Արցախ