Սիմոնենց կամուրջը

Տեղադրությունը

Կամուրջը գտնվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Քարինտակ գյուղում՝ Կարկառ գետի վրա (նկ. 1, 2, Կարապետյան 2009, 106): Քարինտակ գյուղն այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից:

նկ. 1 Կամրջի ընդհանուր տեսքը, լուս. ՀՃՈՒ հիմնադրամի:

նկ. 2 Կամրջի հատակագիծը և կտրվածքը, լուս. ՀՃՈՒ հիմնադրամի:

նկ. 3 Կամրջի շինարարական արձանագրությունը, լուս. ՀՃՈՒ հիմնադրամի:

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Կամուրջը միաթռիչք է, խելերը կառուցված են կոպտատաշ մեծ ու փոքր քարերով, կամարը՝ սրբատաշ քարեըով։ Թռիչքի երկարությունը 6,25 մետր է, անցուղու լայնությունը՝ 3,30 մետր, բարձրությունը ջրի մակարդակից՝ 5,40 մետր (Կարապետյան, 2009, 106):

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Կամուրջն Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել։

Գրականություն

  1. Կարապետյան 2009-Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան:

Պատմական ակնարկ

Համաձայն շինարարական արձանագրության (նկ. 3, 4)՝ կամուրջը կառուցվել է 1838 թվականին Հակոբ Սիմոնյանի կողմից. «Այս կարմունճն /շինել տուի/ Քրիստոսի ծառ/ա Հակուբ Սիմ/օնով. 1838 թւին» (Կարապետյան, 2009, 106): Արձանագրությունն առաջին անգամ հրատարակվել է Արցախի կամուրջներին նվիրված Սամվել Կարապետյանի գրքում, տեքստը տալիս ենք ըստ այդ գրքի:

նկ. 4 Կամրջի չափագրությունը, լուս. ՀՃՈՒ հիմնադրամի:

Սիմոնենց կամուրջը
Սիմոնենց կամուրջը
Շուշիի շրջան
Արցախ