Ըստ տեղի ծերունիների վկայության աղբյուրը կառուցվել է 1898 թվականին (Կիսիբեկյան 2011, 83):
Ճարտարապետական-հորինվածքային քննություն
Կառուցված է տեղական կիսամշակ սպիտակ կրաքարով և շաղախով։ Նավը և դիմահայաց պատի ստորին հատվածը սրբատաշ են։ Ունի երեք ակ։
Աղբյուրի երկարությունը 16 մետր է, բարձրությունը` 2 մետր։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Աղբյուրը ռազմական գործողությունների ժամանակ չի տուժել։
Գրականություն
- Կիսիբեկյան 2011 – Կիսիբեկյան Ա., Հուշեր, Երևան: