Ցորաբերդ ամրոցը
Տեղադրությունը
Ամրոցի տեղանքին բնորոշ են հարավային մասում բարձր ժայռերը, և ընհանրապես, իշխող դիրքը, ինչի շնորհիվ ամրոցից հսկվում էր ողջ տարածքը, շրջակա ձորերով ու կիրճերով (նկ. 1): Ներկայումս Ցոր գյուղն օկուպացված է Ադրբեջանի կողմից:
նկ. 1 Ցորաբերդի լեռան ընդհանուր տեսքը, լուս. Արցախի ԿԳՄՍ շտեմարանի։
Պատմական ակնարկ
Ամրոցի մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Մակար Բարխուդարյանցը, նկարագրելով Ցոր գյուղը, նրա թիկունքի լեռան վրա գտնվող ամրոցը հիշատակում է Վելիջանի բերդ անվամբ չնշելով վերջինիս ով լինելը (Բարխուտարեանց 1895, 66):
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Ցորաբերդի հիմնական շինություններից մնացել են պարիսպների ավերակները և ջրավազանների հողածածկ փոսերը: Բերդի պարիսպները շարված են անմշակ մեծ կոպտատաշ, ինչպես նաև փոքր ու միջին չափի քարերով և կրաշաղախով։ Պահպանված հատվածներում պարիսպների հաստությունը հասնում է 2 մետրի (նկ. 2-5): Խոշոր կիսամշակ հորիազոնական դիրքով դրված կվադրերով շարվածքը հավանական է դարձնում այն մ. թ. առաջին դարերով թվագրելը։ Դեպի ամրոց տանող միակ ճանապարհը շատ դժվարանցելի է (Մկրտչյան 1985, 132):
նկ. 2 Ցորաբերդի պարիսպների ընդհանուր տեսքը, լուս․ Արցախի ԿԳՄՍ շտեմարանի։
նկ. 4 Հատված Ցորաբերդի պարիսպներից, լուս. Արցախի ԿԳՄՍ շտեմարանի։
նկ. 3 Ցորաբերդի պարիսպների շարվածքը, լուս. Արցախի ԿԳՄՍ շտեմարանի։
նկ. 5 Պարիսպների մեծ ու փոքր քարերի համադրությունը շարվածքում, լուս. Արցախի ԿԳՄՍ շտեմարանի։
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Ամրոցի փլատակները չեն տուժել Արցախյան պատերազմների ժամանակ:
Գրականություն
- Բարխուտարեանց 1835 – Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, Արօր։
- Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան։
Ցոր գյուղ
Արցախ