Ակնաղբյուրի Ղուզե թաղի աղբյուրը

Տեղադրությունը

Ղուզե թաղի աղբյուրը գտնվում է Ասկերանի շրջանի Ակնաղբյուր (նախկին Ղարաբուլաղ) գյուղի Ղուզե թաղ կոչվող հատվածում, որից էլ ստացել է իր անվանումը (նկ․ 1)։

2020 թվականի նոյեմբերից Ակնաղբյուրն օկուպացված է Ադրբեջանի կողմից:

Նկ. 1 Աղբյուրի ընդհանուր տեսքը, լուս․ ԱՀ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ էլեկտրոնային շտեմարան։

Պատմական ակնարկ

Ըստ պահպանված շինարարական արձանագրության՝ աղբյուրը կառուցվել է 1911 թվականին Եփրեմ Ասրիյանցի կողմից։

Ճարտարապետա - հորինվածքային քննություն

4 մետր երկարություն, 66 սմ լայնություն ունեցող աղբյուրն ունի ուղղանկյուն հատակագիծ։ Կենտրոնական պատի աջ կողմում պահպանվել է շինարարական արձանագրությունը։ Պատի ստորին հատվածում տեղական խոշոր սալ քարերով կառուցված ուղղանկյուն նավն է։ Ջուրը  նավի մեջ է թափվում աջակողմյան հատվածում տեղակայված գուռից։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

2020 թվականի ռազմական գործողությունների ժամանակ աղբյուրը չի տուժել։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Ակնաղբյուրի Ղուզե թաղի աղբյուրը
Ակնաղբյուրի Ղուզե թաղի աղբյուրը
Ակնաղբյուրի Ղուզե թաղի աղբյուրը
Արցախ