Եղեգնուտի «Ծմակա անապատ» վանքը

Տեղադրություն

Վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Նոր Շահումյանի շրջանի (Քարվաճառի շրջան) Եղեգնուտ գյուղից 2.4 կմ հյուսիս-արևմուտք՝ Լև գետին աջից միախառնվող վտակի անտառածածկ և խոնավ ձորում: Վանքը գտնվում է ծովի մակերևույթից 1660 մետր բարձրության վրա (Կարապետյան 2019, 248): Այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից:

Պատմական ակնարկ

Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի՝ Եղեգնուտ գյուղի մոտ գտնվող վանքի ավերակները պատկանում են Փիլիփոս կաթողիկոսի կողմից 1647 թվականին հրապարակած կոնդակում հիշատակվող և երկար ժամանակ անորոշ տեղադրություն ունեցող Ծմակա անապատին (Կարապետյան 2019, 248):

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Վանքը բաղկացած է գրեթե միայն հյուսիսային կեսով դեռևս կանգուն միանավ, թաղածածկ հորինվածքով մեկ եկեղեցուց և նրան արևմտյան կողմից կցված պարզ հատակագծով գավթից (նկ. 1): Գավթի մուտքը հարավային կողմից է, եկեղեցունը՝ արևմտյան (նկ. 2): Եկեղեցին կիսաբոլորակ խորանի երկու կողմերում ունի ուղղանկյուն հատակագծով մեկական ավանդատուն (նկ. 3) (Կարապետյան 2019, 249-250):

Թե' եկեղեցին և թե' մատուռը կառուցված են անմշակ քարերով, կրաշաղախով (նկ. 4, 5):   Եկեղեցին ներքուստ եղել է սվաղված:

նկ. 1 Վանքի հատակագիծը Ս. Կարապետյան, Մռավականք, Երևան, 2019, էջ 249:

նկ. 2 Գավթի մուտքը, լուս․ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության վարչության շտեմարան։

նկ. 4 Եկեղեցու արտաքին և ներքին պատերը, լուս․ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության վարչության շտեմարան։

նկ. 3 Եկեղեցու խորանը և ավանդատներից մեկը, լուս․ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության վարչության շտեմարան։

նկ. 5 Եկեղեցու արտաքին և ներքին պատերը, լուս․ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության վարչության շտեմարան։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Եկեղեցին չի տուժել  Արցախյան պատերազմների ժամանակ:

Քարվաճառի շրջանի ադրբեջանական վերահսկողությանը անցնելուց հետո հուշարձանի մասին տեղեկությունները բացակայում են:

Գրականություն

  1. Կարապետյան 2019- Կարապետյան Ս., Մռավականք, Երևան։
Եղեգնուտի «Ծմակա անապատ» վանքը
Եղեգնուտի «Ծմակա անապատ» վանք
Եղեգնուտի «Ծմակա անապատ» վանք
Արցախ