Թաղասեռի Անապատ վանքը
Տեղադրությունը
Անապատ վանքը գտնվում է Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղից 1 կիլոմետր դեպի արևմուտք երկու ձորակների միջև ընկած բլրի վրա (նկ․ 1)։ 2020 թվականի հոկտեմբերից Թաղասեռը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։
նկ. 1 Եկեղեցին արևմուտքից, 2013, լուս․ Գ․ Բուդաղյանի։
Պատմական ակնարկ
Վանքի կառուցման մասին պատմական տեղեկություններ չեն պահպանվել։ Անունը հուշում է, որ այստեղ եղել է մենաստան-անապատ։ Տեղացիները ևˊ վանքը, ևˊ բլուրը անվանում են Նապատ։
Ճարտարապետա-հորինվածքային քննություն
Վանքը բաղկացած էր եկեղեցուց ու դրանից արևմուտք և հարավ գտնվող տարբեր շինություններից, որոնցից պահպանվել են միայն պատերի հետքերը (նկ․ 2, 3)։ Տեղ-տեղ պահպանվել են նաև վանքը եզերող պարսպապատի հիմքերը։
Եկեղեցին միանավ թաղակապ դահլիճ է, արևելյան կողմում ունի կիսաշրջանաձև խորան՝ երկու կողային նեղ ավանդատներով (նկ․ 4)։ Կառուցման հավանական ժամանակը՝ 13-14-րդ դարեր:
նկ. 2 Եկեղեցու հատակագիծը, չափագրությունը Մ․ Սարգսյանի, Мкртчян Ш., Историко – архитектурные памятники Нагорного Карабаха, стр. 114։
նկ. 4 Եկեղեցին ներսից, 2019, լուս․ Գ․ Բուդաղյանի։
նկ. 6 Արևային ժամացույցը, 2019, լուս․ Գ․ Բուդաղյանի։
նկ. 3 Եկեղեցուց արևմուտք շինության պատերը, 2019, լուս․ Գ․ Բուդաղյանի։
Մուտքը բացվում է արևմուտքից (նկ․ 5), լուսավորվում էր արևելյան, հարավային և արևմտյան կողմերից բացվող լուսամուտներից։ Հարավային պատի վրա պահպանվել է արևային ժամացույցը (նկ․ 6)։
Կառուցված է տեղական անմշակ կրաքարով և կրաշաղախով։ Պատերի շարվածքի մեջ օգտագործված են խաչքարեր (նկ․ 7)։ Եկեղեցու ներսում պահպանվել են մի քանի խաչքարեր, որոնցից մեկն ունի արձանագություն (նկ․ 8, 9, 10, 11):
Ունի 12,9 մետր երկարություն, 6,1 մետր լայնություն, 5,5 մետր բարձրություն։
նկ. 5 Եկեղեցու մուտքը, 2019, լուս․ Գ․ Բուդաղյանի։
նկ. 7 Խաչքար խորանի հարավային պատին, լուս․ ԱՀ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ էլեկտրոնային շտեմարան։
նկ. 8 Եկեղեցում պահպանված խաչքար, 2010, լուս․ Գ․ Բուդաղյանի։
նկ. 9 Եկեղեցում պահպանված խաչքար, 2010, լուս․ Գ․ Բուդաղյանի։
նկ. 10 Եկեղեցում պահպանված խաչքար, 2010, լուս․ Գ․ Բուդաղյանի։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Եկեղեցին գտնվում էր կիսավեր վիճակում, ամբողջովին փլուզված էր թաղակապ ծածկը, բացառությամբ արևելյան մի փոքր հատվածի (նկ․12)։ Արցախյան առաջին և 44 օրյա պատերազմների ժամանակ չի տուժել։ Հետպատերազմյան վիճակի մասին տեղեկություններ չկան։
նկ. 11 Եկեղեցու արձանագիր խաչքարը, 2010, լուս․ Գ․ Բուդաղյանի։
նկ. 12 Եկեղեցին ներսից, 2010, լուս․ Գ․ Բուդաղյանի։
Գրականություն
1․ Բարխուտարեան Մ․, Արցախ, Բագու, 1895։
2․ Мкртчян Ш., Историко – архитектурные памятники Нагорного Карабаха, Ереван, 1989։
Թաղասեռի Անապատ վանքը
Արցախ