«Թլենի» գյուղատեղիի եկեղեցին

Տեղադրությունը

«Թլենի» գյուղատեղիի եկեղեցին գտնվում է օկուպացված Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից 900 մետր դեպի հարավ-արևմուտք` «Թլենի» կոչվող տեղամասում՝ նախկին գյուղատեղիի առավել բարձրադիր տեղամասում (Բալայան 2020, 374) (նկ. 1): Գյուղատեղին արտահայտվում է տնատեղերից մնացած փոսորակների ձևով:

Նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Պատմական ակնարկ

Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Համաձայն Արցախի ԿԳՄՍ հուշարձանների պահպանության ծառայության վկայագրի՝ «Թլենի» եկեղեցւո ավերակները և շրջակա գերեզմանոցը թվագրվում են 11-12-րդ դարերով:

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Պահպանվում է եկեղեցու հյուսիսային պատը: Եկեղեցին կառուցված է եղել անտաշ ու կիսամշակ փոքր ու միջին չափերի քարերով ու կրաշաղախով (նկ. 2-5): Եկեղեցու մոտ է տարածվում ընդարձակ գերեզմանոցը (նկ. 6): Այն զբաղեցնում է 0.5 հա մակերես: Գերեզմանաքարերի զգալի մասը կիսամշակ ու կոպտատաշ տապանաքարեր են, կան նաև խաչքարեր (նկ. 7, 8):

Նկ. 2 Եկեղեցու ավերակները, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Նկ. 3 Եկեղեցու ավերակները, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Նկ. 5 Եկեղեցու ավերակները, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Նկ. 7 «Թլենի» եկեղեցու մոտի գերեզմանաքարերից, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Նկ. 4 Եկեղեցու ավերակները, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Նկ. 6 «Թլենի» եկեղեցու մոտի գերեզմանոցի ընդհանուր տեսքը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Նկ. 8 «Թլենի» եկեղեցու մոտի գերեզմանաքարերից, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Եկեղեցու տարածքը և շրջակայքը կարիք ունեն մանրամասն հնագիտական հետազոտության: Եկեղեցու ավերակները, կանգուն պատերը ծածկված են խիտ բուսականությամբ և ծառերով, ինչը սպառնում է հուշարձանին:

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Եկեղեցու տարածքը չի տուժել Արցախյան պատերազմների ժամանակ, ներկայումս ավերակների ու տարածքի ճակատագիրն անհայտ է:

Գրականություն

  1. Եկեղեցու մասին մեր տեղեկությունները հենվում են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից կազմված հուշարձանի վկայագրի վրա:
  2. Բալայան Վ., Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր, Երևան, 2020:
«Թլենի» գյուղատեղիի եկեղեցին
«Թլենի» գյուղատեղիի եկեղեցին
Մարտակերտի շրջան
Արցախ