Խաչմաչի սբ․ Վանես եկեղեցին

Տեղադրությունը

Խաչմաչի սբ․ Վանես մատուռը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի համանուն գյուղի տարածքում, բնակելի տների միջև (նկ. 1, 2): 2023 թվականին օկուպացվել է ադրբեջանական զինուժի կողմից:

Նկ. 1 Մատուռի տեսքը արևմուտքից, լուս. Ա. Գրիգորյանի։

Նկ. 2 Մատուռի տեսքը արևելքից, լուս. Ա. Գրիգորյանի։

Պատմական ակնարկ

Մատուռի մասին պատմական տեղեկությունները բացակայում են:

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Մատուռն ուղղանկյուն, միանավ կառույց է: Կառուցված է կոպտատաշ ու սրբատաշ մեծ ու միջին չափի քարերից: Ներսից թաղակապ է: Արևմտյան կողմում ունի մեկ ուղղանկյուն մուտք, որի կողքին ագուցված է խաչի պատկերով սրբատաշ քար (նկ. 3):  Ներսում կան փոքրիկ խորշեր ժամանակակից սրբապատկերներով (նկ. 4), արևելյան կողմում բեմի փոխարեն՝ լուսամուտի տակ ընդարձակ խորշ է, ուր տեղադրված է 17-18-րդ դարերին բնորոշ խաչքար (նկ. 5):

Նկ. 3 Մատուռի մուտքը, լուս. Ա. Գրիգորյանի։

Նկ. 4 Մատուռի խորշերից, լուս. Ա. Գրիգորյանի։

Նկ. 5 Մատուռի ներսում գտնվող խաչքարը, լուս. Ա. Գրիգորյանի։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Մատուռը համարյա ամբողջովին վերաշարվել է մեր օրերում, դրվելէ և նոր է նոր ծածկ: Վերջին տարիներին մատուռը վերանորոգվել է տեղացիների կողմից, կառուցվել:

Թեև 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Խաչմաչ գյուղը տուժել է ռմբակոծությունից, սակայն մատուռը մնացել է անվնաս և չի տուժել:

Խաչմաչի սբ․ Վանես եկեղեցին
Խաչմաչի սբ․ Վանես եկեղեցին
Խաչմաչի սբ․ Վանես եկեղեցին
Արցախ