Խնձրիստան գյուղի Մելիքի կամուրջը

Տեղադրությունը

Մելիքի կամուրջը գտնվում է Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի հարավ-արևմտյան մասով հոսող սեզոնային գետակի վրա (նկ․ 1)։

2023 թվականի սեպտեմբերից  գյուղն օկուպացված է Ադրբեջանի կողմից:

Նկ. 1 Կամուրջն արևելքից, լուս․` Ս․ Կարապետյանի։

Պատմական ակնարկ

Կամուրջը կառուցվել է 18-դարի կեսերին Խաչենի մելիք Միրզախանի կողմից, ով մինչև մելիք նշանակվելը եղել է Խնձրիստան գյուղի տանուտերը։

Ճարտարապետա - հորինվածքային քննություն

Միաթռիչք կամուրջ է, կառուցված  անմշակ քարով և կրաշաղախով։ Թռիչքի երկարությունը 5,15 մետր է, անցուղու լայնությունը՝  4,80 մետր, բարձրությունը ջրի մակարդակից 7,80 մետր։ Խորհրդային տարիներին անցուղին լայնացվել է  130 սմ-ով՝ այն հարմարեցնելով ավտոմոբիլային երթևեկությանը (նկ․ 2; Կարապետյան 2009, 88)։

Նկ․ 2 Կամուրջն արևմուտքից, լուս․` Ս․ Կարապետյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Կամուրջը  գործել է մինչև 2023 թվականի սեպտեմբեր ամիսը: Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

 Գրականություն

  1. Կարապետյան 2009 - Կարապետյան Ս․, Արցախի կամուրջները, Երևան։
Խնձրիստան գյուղի Մելիքի կամուրջը
Խնձրիստան գյուղի Մելիքի կամուրջը
Խնձրիստան գյուղի Մելիքի կամուրջը
Արցախ