Ծամձորի Պկլաձորի կամուրջը
Պատմական ակնարկ
Հուշարձանի մասին պատմական տեղեկությունները սահմանափակ են: Հայտնի է, որ կամրջի ժողովրդական անուններից է նաև «Շենի կամուրջ»-ը: Դատելով կամարի ձևից և շարվածքից, հավանաբար կառուցվել է 19-րդ դարի սկզբներին։
Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն
Կամուրջը միաթռիչք է, երկու խելերն էլ խոշոր ժայռեր են: Բուն կամարնը սլաքաձև է և իրականացված է կողային շարվածքով կրաքարե սալերով, ինչը կամրջի արտաքինին յուըրահատուկ տեսք է տալիս: Կամրջին անմիջապես կից գտնվում է կամարակապ ու լայն խորշերով աղբյուրը (նկ. 3), և կամուրջն ամենայն հավանականության կառուցվել է հենց աղբյուրին հասնելու համար (նկ. 4): Կամրջի երկարությունը 19,5 մետր է, թռիչքը՝ 4,4 մետր, անցուղու լայնությունը՝ 4,0 մետր: Կառուցված է որձաքարով և կրաքարի սալերով, որոնք ամրացված են կրաշաղախով:
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Պատերազմից առաջ հուշարձանը հիմնականում ամբողջական էր և գործածվում էր: Պատերազմի ընթացքում և դրանից հետո կամրջի մասին տեղեկություններ հայտնի չեն:
Ծամձորի Պկլաձորի կամուրջը
Արցախ