Վանքի Հայրենական պատերազմի հուշահամալիրը

Տեղադրությունը

Հուշահամալիրը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ 2023 թվականից բռնակցված է Ադրբեջանին:

Պատմական ակնարկ

Վանքի հուշահամալիրը կառուցվել է 2004 թվականին ճարտարապետ Ալեքսան Բաբայանի նախագծով (նկ. 1): Հուշահամալիրը կառուցվել է  1941-45թթ հայրենական պատերազմի զոհերի հուշահամալիրի հետ մշակութային մեկ միասնական լանդշաֆտում։

Նկ. 1 Հուշահամալիրի ընդհանուր տեսքը, լուս.՝ Ա. Բաբայանի։

Ճարտարապետահորինվածքային նկարագրություն

Հուշահամալիրը բաղկացած է ուղղաձիգ կանգնեցված խաչքարից և երկու կողմերում կառուցված հորիզոնական պատերից: Խաչքարն ունի հինգ մետր բարձրություն (նկ. 2), կենտրոնական խաչի վերնամասում թուրը ձեռքին հրեշտակներ են պատկերված (նկ. 3), իսկ ներքնամասում երկու կողմերից նռնաքանդակներ են (նկ. 4): Խաչքարից աջ կառուցված հորիզոնական պատի վրա փորագրված են զոհված զինծառայողների անունները, ձախ կողմի պատի վրա երեք առյուծանման կերպարներ են տեղադրված, ըստ ճարտարապետի նախագծի առյուծների բերաններից ջուր պիտր հոսեր (նկ. 5): Ճարտարապետի մեկնաբանմամբ առյուծները «առյուծ» տղաներն են, ովքեր զոհվեցին հանուն հայրենիքի, իսկ ջուրը հավերժի խոսքն է: Հուշահամալիրի կազմում հետաքրքրական է առյուծների գաղափարը: Հեղինակի խոսքերով առյուծների պատկերման գաղափարի հիմքում Գանձասարի վանքի գավթի հյուսիսային մուտքը հարդարող առյուծանման կերպարներ են, որոնք ավանդականորեն համարվել են Հասան Ջալալյան տոհմի խորհրդանշանները և պատվիրատու Լևոն Հայրապետյանի նախասիրությունը, ինչի արդյունքում առյուծային կերպարներ են տեղադրվել այս հուշահամալիրի վրա, առյուծակերպ կոթողներով են հարդարվել  գյուղի մուտքը, առյուծի տեսք է տրվել գյուղամերձ ժայռերից մեկը և այլն:

Նկ. 2 Հուշահամալիրի կենտրոնական խաչքարը, լուս.՝ Ա. Բաբայանի։

Նկ. 3 Խաչքարի վերնամասը, լուս.՝ Ա. Բաբայանի։

Նկ. 4 Խաչքարի ներքնամասի նռնաքանդակները, լուս.՝ Ա. Բաբայանի։

Նկ. 5 Հուշապատի առյուծների քանդակները, լուս.՝ Ա. Բաբայանի։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Դեռևս 2024 թվականի հուլիսին Monumentwatch.org կայքը ահազանգեց Ադրբեջանի կողմից Վանք գյուղի հուշակոթողների ոչնչացման մասին (մանրամասն տես՝ Ադրբեջանի թիրախում Վանք գյուղի հուշակոթողներն են)։ Արդեն 2025 թվականի մայիսին  Artsakhs Monuments-ը տեղեկացրեց, որ Ադրբեջանը ոչնչացրել է Վանք գյուղի 1941-45թթ հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը (մանրամասն տես՝ Մայիսի 9-ին ընդառաջ. Վանք գյուղի Հայրենական մեծ պատերազմի և արցախյան ազատամարտի հուշարձանների ոչնչացումը

 

Նյութը պատրաստվել է հուշահամալիրի ճարտարապետ Ա. Բաբայանի անմիջական մասնակցությամբ:

Վանքի Հայրենական պատերազմի հուշահամալիրը
Վանքի Հայրենական պատերազմի հուշահամալիրը
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջան
Արցախ