Տոնաշենի Գետին գոմեր մատուռը

Տեղադրությունը

Մատուռը գտնվում է օկուպացված Արցախի Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի վարչական սահմանում՝ Գետին գոմեր կոչվող տեղամասում, բլրակի վրա: Տեղանքի նկատմամբ ունի գերիշխող դիրք (նկ. 1, 2):

Նկ. 1 Մատուռի ընդհանուր տեսքը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Նկ. 2 Մատուռի ընդհանուր տեսքը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Պատմական ակնարկ

Մատուռի մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Գետին գոմեր տեղամասում հիշատակություն կա միայն 1902 թվականին Թարթառ գետի վրա կառուցված կամրջի մասին (Բալայան 2020, 396, Կարապետյան 2009, 129): Հայտնի չէ նաև մատուռ անունը:

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Մատուռը միանավ սրահ է՝ արևելյան կիսաշրջան խորանով: Այն կառուցված է կոպտատաշ փոքր ու միջին չափերի քարերով, կրաշաղախով: Մատուռը կիսավեր է, սակայն, դատելով պատերի տեսքից, եղելէ թաղակապ և առնված է եղել երկթեք տանիքի տակ: Ներքուստ տեղ-տեղ պահպանվել են սվաղի հետքերը: Մատուռն ունեցելէ արևմտյան մուտք, որի եզրաքարերը չեն պահպանվել: Ներքուստ առկա են փոքրիկ որմնախորշեր (նկ. 3-6):  Ըստ Արցախի հանրապետության ԿԳՄՍ վկայագրի, պատերին ագուցված են նաև խաչքարեր:

Նկ. 3 Մատուռը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Նկ. 5 Մատուռը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Նկ. 4 Մատուռը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Նկ. 6 Մատուռը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Հիմք ընդունելով մատուռի հորինվածքային առանձնահատկութունները՝ կարելի է ենթադրել, որ այն կառուցվել 12-13-րդ դարերում:

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Եկեղեցին մեզ է հասել կիսավեր վիճակում: Եկեղեցին չի տուժել Արցախյան պատերազմների ժամանակ: 2023 թվականին Արցախի ամբողջական օկուպացիայից հետո եկեղեցու ճակատագրի մասին տեղեկությունները բացակայում են:

Գրականություն

  1. Բալայան Վ., Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր, Երևան, 2020:
  2. Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան, 2009:
  3. Մատուռ  Գետին գոմեր, Արցախի Հանրապետության ԿԳՄՍ վկայագիր:
Տոնաշենի Գետին գոմեր մատուռը
Տոնաշենի Գետին գոմեր մատուռը
Արցախի Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղ
Արցախ