Ցորաբերդ ամրոցը

Տեղադրությունը

Ամրոցի տեղանքին բնորոշ են հարավային մասում բարձր ժայռերը, և ընհանրապես, իշխող դիրքը, ինչի շնորհիվ ամրոցից հսկվում էր ողջ տարածքը, շրջակա ձորերով ու կիրճերով (նկ. 1): Ներկայումս Ցոր գյուղն օկուպացված է Ադրբեջանի կողմից:

նկ. 1 Ցորաբերդի լեռան ընդհանուր տեսքը, լուս. Արցախի ԿԳՄՍ շտեմարանի։

Պատմական ակնարկ

Ամրոցի մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Մակար Բարխուդարյանցը, նկարագրելով Ցոր գյուղը, նրա թիկունքի լեռան վրա գտնվող ամրոցը հիշատակում է Վելիջանի բերդ անվամբ չնշելով վերջինիս ով լինելը (Բարխուտարեանց 1895, 66):

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Ցորաբերդի հիմնական շինություններից մնացել են պարիսպների ավերակները և ջրավազանների հողածածկ փոսերը: Բերդի պարիսպները շարված են անմշակ մեծ կոպտատաշ, ինչպես նաև փոքր ու միջին չափի քարերով և կրաշաղախով։ Պահպանված հատվածներում պարիսպների հաստությունը հասնում է 2 մետրի (նկ. 2-5): Խոշոր կիսամշակ հորիազոնական դիրքով դրված կվադրերով շարվածքը հավանական է դարձնում այն մ. թ.  առաջին դարերով թվագրելը։ Դեպի ամրոց տանող միակ ճանապարհը շատ դժվարանցելի է (Մկրտչյան 1985, 132):

նկ. 2 Ցորաբերդի պարիսպների ընդհանուր տեսքը, լուս․ Արցախի ԿԳՄՍ շտեմարանի։

նկ. 4 Հատված Ցորաբերդի պարիսպներից, լուս. Արցախի ԿԳՄՍ շտեմարանի։

նկ. 3 Ցորաբերդի պարիսպների շարվածքը, լուս. Արցախի ԿԳՄՍ շտեմարանի։

նկ. 5 Պարիսպների մեծ ու փոքր քարերի համադրությունը շարվածքում, լուս. Արցախի ԿԳՄՍ շտեմարանի։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Ամրոցի փլատակները չեն տուժել Արցախյան պատերազմների ժամանակ:

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1835 – Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, Արօր։
  2. Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան։
Ցորաբերդ ամրոցը
Ցորաբերդ ամրոցը
Ցոր գյուղ
Արցախ