Օրհնված ջրի կամուրջը

Տեղադրությունը

Գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ծակուռի գյուղում՝ «Պկլաձոր» կամրջից ոչ հեռու (նկ. 1, 2):

նկ. 1 Կամրջի ընդհանուր տեսքը, լուսանկարը՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության շտեմարանից։

նկ. 2 Կամրջի ընդհանուր տեսքը, լուսանկարը՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության շտեմարանից։

Պատմական ակնարկ

Հուշարձանը կառուցվել է 19-րդ դարում։ Հետագայում ենթարկվել է վերանորոգման։

Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն

Միաթռիչք կամուրջ է, որի երկարությունը 4.9 մետր է, անցուղու լայնությունը՝ 2.3 մետր, բարձրությունը 3 մետր։ Կառուցվել է իբրև հետիոտնային կամրջակ՝ գյուղից նախկին աղբյուր տանող ճանապարհին։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Պատերազմից առաջ հուշարձանը հիմնականում ամբողջական էր և գործածվում էր: Պատերազմի ընթացքում և դրանից հետո կամրջի մասին տեղեկություններ հայտնի չեն:

Օրհնված ջրի կամուրջը
Օրհնված ջրի կամուրջը
Հադրութի շրջան
Արցախ