Պատմական ակնարկ
Մուլքուդարա գյուղը (նկ․ 3) գտնվում է Հադրութ քաղաքից 11-12 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք։ Գյուղը հայաթափվել է 1991 թվականին «Օղակ» գործողության արդյունքում։
1993 թվականին ազատագրվել է, վերանվանվել Ջրաբերդ։ Գյուղ են վերադարադարձել մի քանի ընտանիք միայն, որոնք հետագա տարիներին լքել են բնակավայրը։ 2020 թվականի հոկտեբերից Ջրաբերդը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։
Ճարտարապետա-հորինվածքային քննություն
Սբ․ Աստվածածին եկեղեցին հորինվածքով 19-րդ դարի կառույց է։ Ուղղանկյուն միանավ սրահ է: Գլանաձև թաղը հենվում է պատկից սյուներից բարձրացող երկայնական և լայնակի կամարների վրա (նկ. 4)։ Տանիքը երկթեք է, հողածածկ: ։ Կառուցված է տեղական սպիտակ կրաքարով։ Միակ մուտքը բացվում է հարավից։ Հարավային պատում պահպանվել է 16-17-րդ դարերի տապանաքարի բեկոր՝ հարդարաված խաչային հորինվածքներով (նկ․ 5)։ Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է որպես գյուղական ակումբ։