Ուրախ ենք տեղեկացնել, որ Համլետ Պետրոսյանի և Նժդեհ Երանյանի «Արցախի կոթողային մշակույթը» հետազոտության էլեկտրոնային տարբերակը հասանելի է մեր կայքում։
Գրքում պատմա-աղբյուրագիտական, ճարտարապետական, պատկերագրական և իմաստաբանական քննությամբ ներկայացվում է Արցախի կոթողային մշակույթը՝ ներառելով հին, անտիկ, վաղքրիստոնեական կոթողները, խաչքարերն ու տապանաքարերը։ Մանրամասնվում և պատճառաբանվում են այդ կոթողների էթնոդավանական պատականելության խնդիրները։ Ներկայացվում և փաստագրական տվյալների քննությամբ հերքվում են Արցախի կոթողային մշակույթի վերաբերյալ ադրբեջանական զեղծարարությունները։ Հետազոտությունը լույս է տեսել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության աջակցությամբ: