«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ակադեմիական հարթակի 2023 թվականի տարեկան հաշվետվությունը
Սիրելի բարեկամներ, գործընկերներ և աջակիցներ:
«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ակադեմիական հարթակն անցած ծանր ու ողբերգական տարում՝ անկախ հանգամանքներից և հավատարիմ իր ընտրած ակադեմիական բարեվարքության սկզբունքներին, շարունակել է միջազգային գիտական հանրույթին ներկայացնել Արցախի ժառանգության անկողմնակալ, գիտականորեն հիմնավորված և մանրամասնված պատկերը, հետևել ու արձագանքել դրանց պահպանության ու պաշտպանության խնդիրներին: Սա կամավոր աշխատանք է, սա մեր համեստ ու համառ ներդրումն է հանուն արդարության: Եվ մենք այն նույն ջանասիրությամբ և նվիրումով շարունակելու ենք նաև գալիք տարում:
Նոր տարին նորանում է միա՛յն և միա՛յն մեր նվիրումով ու մեր ամենօրյա ջանքերով:
Խաղաղ Նոր տարի և հուսադրող Սուրբ Ծնունդ բոլորիդ:
2023 թվականին «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի թիմը գրանցել է հետևյալ արդյունքները։
Հուշարձանների քննություն՝ 70։
Կայքում ներկայացված հուշարձաններն են՝
ՀՀ Սահմանային հուշարձաննների հետազոտում՝ 15
- Բարձրավանի Քրատակի Սբ. Մինաս
- Շինուհայրի Կուսանաց անապատ
- Խոզնավարի Բազառխանա վայրում թևավոր խաչքար և շինությունների մնացորդներ
- Խնածախի Չալուկի խութ վայրի խաչքարերը
- Կոռնիձորի Խաչեր կոչվող տեղամասի (Շուռնուխ հնավայր) կոթողները
- Վերիշենի Սբ. Հռիփսիմե եկեղեցին
- Ակներ գյուղի Խաչեր սրբատեղին
- Հին Քարաշեն գյուղի եկեղեցին, 1551թ.
- Հին Քարաշեն գյուղի Սբ. Գևորգ եկեղեցին, 1731թ.
- Հին Խոտ բնակատեղիի գերեզմանատունը
- Հին Շինուհայր բնակատեղիի գերեզմանատունը
- Հալիձոր. Հարանց անապատը («Սյունյաց մեծ անապատը»)
- Բարձրավանի քարավանատունը
- Բարձրավանի Սբ. Հռիփսիմե եկեղեցին
- Բղենո Նորավանքը
Թանգարաններ և մասնավոր հավաքածուներ՝ 5
- Շուշի քաղաքի պատմության թանգարանը
- Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության թանգարանը
- Շուշիի կերպարվեստի պետական թանգարանը
- Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանը
- «Տողի մելիքական ապարանք» պատմամշակութային արգելոց թանգարանը
Մեդիա դաշտի մոնիթորինգ և ահազանգերի մշակում՝ 48 նյութ
Նորություններ բաժնի համար նյութերի պատրաստում և հրապարակում՝ 23
Փաստեր և մանրամասներ
Գործուղումներ
«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» թիմը երեք անգամ գործուղվել է Սյունիքի սահմանային բնակավայրեր՝ հետազոտելու հուշարձանները և մշակութային կառույցները։
Առաջին գործուղումը եղել է սեպտեմբերի 20-24-ն ընկած ժամանակահատվածում, մասնակիցներն են՝
- Համլետ Պետրոսյան
- Ռուբեն Հովսեփյան
- Համազասպ Աբրահամյան
Հետազոտված բնակավայրերն են՝
- Խնածախ, Վաղատուր, Խոզնավար, Տեղ, Արավուս, Կոռնիձոր, Խնձորեսկ։
Երկրորդ գործուղումը եղել է հոկտեմբերի 27-31-ն ընկած ժամանակահատվածում, մասնակիցներն են՝
- Համլետ Պետրոսյան
- Լյուբա Կիրակոսյան
- Գայանե Բուդաղյան
- Հայկուհի Մուրադյան
- Համազասպ Աբրահամյան
- Արման Գրիգորյան
Հետազոտված բնակավայրերն են՝
- Վերիշեն, Ակներ, Հին Խոտ
Երրորդ գործուղումը եղել է նոյեմբերի 16-20-ն ընկած ժամանակահատվածում, մասնակիցներն են՝
- Համլետ Պետրոսյան
- Հայկուհի Մուրադյան
- Արման Գրիգորյան
- Ռուբեն Հովսեփյան,
- Համազասպ Աբրահամյան
Հետազոտված բնակավայրերն են՝
- Շինուհայր, Հալիձոր, Բարձրավան
Համագործակցություն
«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագիրը 2023 թվականի ընթացքում շարունակել է սերտ համագործակցությունը.
- «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (Caucasus Heritage Watch) ծրագրի,
- ՀՃՈՒ հիմնադրամի,
- Արցախի ԿԳՄՍ և
- Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունների հետ։
Հատուկ շնորհակալություն ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտին և Երևանի պետական համալսարանին, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնին՝ մասնագիտական ու գործընկերային աջակցության համար:
Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին համգործակցության համար։
Հուսով ենք՝ շարունակել մեր համատեղ աշխատանքը նաև գալիք տարում։