Ադրբեջանի հերթական մեղադրանքներին ի պատասխան
2022 թվականի ապրիլի 5-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի 214-րդ նստաշրջանի լիագումար նիստին (http://unesco.ru/news/executive-board-214th-session/), Ադրբեջանի Հանրապետության պատվիրակության ներկայացուցիչն իր ելույթի ժամանակ մի շարք մեղադրանքներ առաջադրեց Հայաստանի Հանրապետությանը:
Մասնավորապես, Ադրբեջանի պատվիրակը նշեց, որ 2020 թվականին Շուշիի գորգերի թանգարանից Երևան է տեղափոխվել 160 արժեքավոր գորգ, որից 71 ցուցադրվում է Երևանում, բացարձակապես անհիմն մեղադրանք հնչեցվեց, որ հայկական կողմը տարիների ընթացքում իրականացրել է ադրբեջանական մշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված շարունակական պետական քաղաքականություն, ինչպես «ադրբեջանական օկուպացված տարածքներում», այնպես էլ Հայաստանում: Ադրբեջանի պատվիրակը նշեց նաև, թե հայկական զինված ուժերն անօրինական ճանապարհով Երևան են տարել «XIII դարի Խուդավենգի (hայկական Դադիվանքը ադրբեջանական կողմը անվանում է Խուդավենգ, ինչը վանքի երկրորդ՝ Խութավանք անվան այլափոխված տարբերակն է) վանքի խաչերը, ձեռագրերը, հանրահայտ որմնանկարները, զանգերը, ինչպես նաև Ազոխի քարանձավի և Շահբուլաղի ամրոցի արժեքավոր գտածոները»: Իր ելույթի վերջում պատվիրակը նշեց, որ Ադրբեջանը լծվելու է Ղարաբաղում գտնվող բոլոր մշակութային և կրոնական հուշարձանների պահպանման և վերականգնման գործին՝ անկախ դրանց պատկանելիությունից https://t.me/MaidenTower/21644:
Մեր արձագանքը
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում Շուշի քաղաքը ինտենսիվ հրետակոծության տակ էր գտնվում, ուստի դեռ պատերազմի ժամանակ որոշվեց ապահով վայր տարհանել Շուշի քաղաքի գորգերի թանգարանի հավաքածուն: Շուշի քաղաքի գորգերի թանգարանը ստեղծվել է մասնավոր հավաքածուի հիման վրա, ուստի Ադրբեջանի Հանրապետությունը ոչ մի կապ չունի թանգարանի և առավել ևս թանգարանում ցուցադրվող հայկական գորգերի հետ: Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանությունից խոսող պատվիրակին ուղղակի հիշեցնենք, որ պատերազմի ժամանակ հոկտեմբերի 8-ին երկու անգամ նպատակաուղղված հրթիռային հարված է ստացել քաղաքի Ղազանչեցոց եկեղեցին, իսկ Շուշի քաղաքի օկուպացիայից հետո ադրբեջանցի զինվորականների սոցցանցերում տեղադրված լուսանկարներից պարզ է դարձել, որ պայթեցվել էր նաև քաղաքի Կանաչ ժամ եկեղեցու ծավալի մեծ մասը: Ներկայումս «վերականգնվող» այդ երկու եկեղեցիներն էլ Ադրբեջանը փորձում է ներկայացնել որպես ուղղափառ ռուսական, անգամ ուդիական՝ կեղծելով բոլոր փաստերը, վերափոխելով և աղավաղելով կառույցները Ադրբեջանցիները ավերել են Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթն ու զանգակատունը - Monument Watch , Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին որպես Ռուս ուղղափառ եկեղեցի ներկայացնելու և այնտեղ կազմակերպված անօրինական ծիսակատարության մասին - Monument Watch, Շուշի քաղաքի թանգարանների ճակատագրով անհանգստացող պատվիրակին հիշեցնենք, որ ռմբակոծվել էր և ավերվել Շուշիի երկրաբանական թանգարանը Շուշիի երկրաբանական թանգարանի ավերումը - Monument Watch, միևնույն ժամանակ անհետացել է Շուշիի Կերպարվեստի թանգարանի ողջ հավաքածուն Շուշիի կերպարվեստի թանգարանի «Քանդակների պուրակի» ավերումը - Monument Watch:
2020 թվականի ռազմական գործողությունների հետևանքով լրջագույն վտանգի տակ էր հայտնվել Տիգրանակերտի թանգարանը, հուշարձանը ենթարկվում էր հրետակոծության, որի արդյունքում ամբողջովին ավերվել է թանգարանից 200 մետրի վրա գտնվող հնագիտական արշավախմբի հանգրվանը։ Որևէ երաշխիք չկար, որ նույն ճակատագրին չի արժանանա և թանգարանը Տիգրանակերտը և Փանահի ամրոցը - Monument Watch:
Այդպես եղավ Տողի, Հադրութի թանգարանների պարագայում, ավերվեց անգամ Հադրութի պատմական թաղամասը hՀադրութի պատմական թաղամասի ավերումը զինված ադրբեջանցիների կողմից - Monument Watch։ Անհետացել են Շուշիի թանգարանների, Ազոխի հնագիտական հանգրվանի հավաքածուները և այլն։ Ադրբեջանն ինքն է պատասխանատու Արցախի թանգարանների և հնագիտական հանգրվանների ավերման ու արժեքների բռնայուրացման համար։ Ադրբեջանն է պատասխանատու իր տարածքում ոչնչացված հազրավոր հայկական հուշարձանների համար, որի աղաղակող օրինակներից է 2005-2006 թվականներին Ջուղայի հազարավոր խաչքարերի ոչնչացումը։
Ադրբեջանական կողմին հիշեցնենք, որ Արցախի քաղաքականապես չճանաչված լինելը չի զրկում նրա բնիկ ժողովրդին մշակույթի իրավունքից, այդ թվում և այդ ժառանգությունը հետազոտելու իրավունքից, որը միշտ իրականացվել է Արցախի իշխանությունների սահմանած իրավական ընթացակարգով։ Արցախի տարածքում գտնվող մշակութային ժառանգությունը Արցախի ժողովրդի սեփականությունն է, նրա պահպանության խնդիրները գտնվում են ոչ թե Բաքվի, այլ Ստեփանակերտի իրավասության ոլորտում: Եվ կայուն խաղաղության դեպքում ժամանակավորապես տարհանված արժեքները վերադարձվելու են Արցախ:
Նկարում՝ Արցախի Տիգրանակերտի հնագիտական հանգրվանը ադրբեջանական հրետակոծումից հետո։