Ադրբեջանն առաջարկում է Շուշին ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «ստեղծարար քաղաքաների ցանցում»

Նոյեմբերի 10-ին պարզ դարձավ, որ Բաքուն ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությանը փաստաթղթեր է ներկայացրել՝ պատմական Շուշի քաղաքը «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստեղծարար քաղաքների ցանցում» (UNESCO Creative Cities Network") ընդգրկելու համար https://1news.az/news/20211110031514293-Azerbaidzhan-predlagaet-vklyuchit-gorod-SHusha-v-Set-tvorcheskikh-gorodov-YUNESKO։

Այս մասին հայտնել է Ադրբեջանի մշակույթի նախարարության մամլո ծառայությունը  և հավելել, որ ներկայումս ցանցն ընգրկում է 246 քաղաք աշխարհի  շուրջ 90 երկրներից։  Հարկ է հավելել, որ սա Ադրբեջանի կողմից սույն ցանցում քաղաքներ հայտագրելու ոչ առաջին փորձն է․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստեղծարար քաղաքների ցանցում 2021 թվականի նոյեմբերին ընգրկվել է նաև ադրբեջանական Լենքորան քաղաքը, որպես հյուրասեր քաղաք, իսկ 2019 թվականին Բաքուն՝ որպես ոճային քաղաք և 2017 թվականին Շեքին ՝ որպես  վարպետաց և արհեստագործական քաղաք։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ստեղծարար քաղաքների ցանցը» (Creative Cities Network) ստեղծվել է 2004 թվականին՝ խթանելու այն քաղաքների միջև համագործակցությունը, որոնք ստեղծարարությունը ճանաչել են որպես քաղաքային կայուն զարգացման ռազմավարական գործոն և  իրենց զարգացման ծրագրերի հիմքում դրել  մշակութային և արվեստի ուղղությունը https://en.unesco.org/creative-cities/home Հավելենք, որ «Ստեղծագործ քաղաքների ցանց» ծրագիրը միավորում է աշխարհի քաղաքները՝ հիմնված երաժշտության, արվեստի և արհեստների, դիզայնի, կինոյի, գրականության, հյուրասիրության և մեդիաարվեստի ոլորտներում:

Մեր արձագանքը

Շուշի քաղաքը որպես ադրբեջանական ժողովրդի ստեղծագործ քաղաք ներկայացնելու փորձը խախտում է հայ հանրույթի և ի մասանավորի Շուշիի հայ համայնքի մշակույթի իրավունքը, որից բռնի կերպով նա զրկվել է տեղահանման և իր մշակութային ու ստեղծագործ կյանքով ապրելու արգելքի պատճառով։ Մշակութային ժառանգությանն առնչվող իրավունքները կազմում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով սահմանված մշակութային կյանքին մասնակցելու իրավունքի անքակտելի մաս (Մշակութային ժառանգությունը հասարակության համար Ֆարոյի  կոնվենցիա, հոդված 1․)  և յուրաքանչյուր ոք` անհատապես կամ հավաքական ձևով, իրավունք ունի օգտվելու մշակութային ժառանգությունից և նպաստելու դրա հարստացմանը, ու նաև պարտավոր է հարգել այլոց մշակութային ժառանգությունը, ինչպես իր սեփականը (Մշակութային ժառանգությունը հասարակության համար Ֆարոյի  կոնվենցիա, հոդված 4)։ Այս կոնտեքստում ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչնչացնելով, յուրացնելով մի ողջ հանրույթի մշակութային ժառանգությունը, զրկելով նրան իր սեփական ինքնությանը համարժեք ապրելու ու ստեղծագործելու իրավունքից,  այժմ յուրացման գործողությունը ցանկանում է ամրագրել միջազգայնորեն՝ խախտելով հայ հանրույթի մշակութային ֆունդամնետալ իրավունքները՝ սահմանված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ հոդվածով։

Պատմական Շուշի քաղաքի, որը նաև հայ մշակույթի կարևորագույն կենտրոնն էր, հռչակումը որպես ադրբեջանական հանրույթի ստեղծագործ քաղաք, ակնհայտորեն ոտնահարում է քաղաքի պատմականության, վերջինիս իսկության և ամբողջականության հիմնարար սկզբունքները, որոնք բխում են 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից (https://www.icomos.org/charters/nara-e.pdf), ինչպես նաև ԻԿՕՄՕՍ-ի կողմից 2017 թվականին Նյու Դելիում ընդուված փաստաթղթից (http://www.icomos-isc20c.org/pdf/madrid-new-delhi-document-2017.pdf: Իսկության սկզբունքների պահպանության Նարայի փաստաթուղթը նշում է, որ մշակութային արժեքների՝ հակամարտություններում հայտնվելու դեպքում պահանջվում է մշակութային արժեքների հանդեպ լեգիտիմության ճանաչում: