Ադրբեջանցիները Ստեփանակերտում վանդալիզմի են ենթարկել Ստեփան Շահումյանի արձանը

Ադրբեջանը շարունակում է Արցախի մշակութային արժեքների ոչնչացման պետական քաղաքականությունը Արցախի տոտալ հայաթափումից հետո, որի թիրախում այս անգամ  ՀԽՍՀ հասարակական-քաղաքական գործիչ Ստեփան Շահումյանի արձանն էր (նկ․ 1)։ 2023 թվականի նոյեմբերի սկզբին միջազգային թելեգրամյան ալիքների հրապարակումները ցույց տվեցին, որ բռնազավթված Ստեփանակերտի հրապարակում գետնին է տապալվել Ստեփան Շահումյանի արձանը (https://t.me/zangezuravtonomia/47400?fbclid=IwAR07pAtP6CKc_FrmbiSKSu6F-L0_wqFUPDaTZSeXe7Y654D__BNDb4nFZes

Հարկ է նշել, որ արձանն ադրբեջանական զինված ուժերի թիրախում էր հայտնվել  նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, որի մասին են վկայում Ստեփանակերտի հրապարակում արձանի մոտից մեկ մետր հեռավորության վրա գտնվող  պայթյունի և  արձանի պատվանդանի վրա առկա ռմբակոծության հետքերը (նկ․ 2, 3, 4)։

Բրոնզաձույլ արձանի բարձրությունը 2,5 մետր էր, որի հեղինակներն էին քանդակագործներ Սուրեն Ստեփանյանը և Ադիբեկ Գրիգորյանը (նկ․ 5)։ Պատվանդանն ուներ  չորս մետր բարձրություն։ Այն պատրաստված էր տեղական մարմարից։ Արձանի բացումը տեղի է ունեցել 1957 թվականի մայիսի 1-ին (https://www.facebook.com/107981241688057/photos/a.108127288340119/156399656846215/?type=3&locale=hi_IN):

Մեր արձագանքը

Ադրբեջանը խախտել է ոչ միայն ռազմական գործողությունների ժամանակ մշակութային արժեքների անձեռնմխելիության 4 (ռազմական անհրաժեշտության, տարբերակման, համամասնության, նախազգուության) սկզբունքները, այլև բռնազավթված տարածքներում մշակութային արժեքների պաշտպանության Հաագայի, Ժնևի և միջազգային մարդասիրական  իրավունքի դրույթները։