Երևանը, Սևանն ու Սյունիքը Ադրբեջանը հռչակում է որպես «ադրբեջանական ժառանգություն»

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումից (https://www.facebook.com/varuzhandragoman/posts/629972215068645) տեղեկանում ենք, որ Ադրբեջանական «Լենքորան թեյ» ընկերությունը Կարսի պայմանագրի 100-ամյակի առթիվ թողարկել է թեյերի հատուկ հավաքածու, որի վրա պատկերված են ՀՀ սուվերեն տարածքներ Սևանն ու Սյունիքը (որոնք կոչվում են Գյոյչայի ու Զանգեզուրի մահալներ), ինչպես նաև մայրաքաղաք Երևանը: Մտահոգության առիթ է այն հանգամանքը, որ թեյի այս նկարը իր թվիթերի պաշտոնական էջում տարածել է  Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջ. Բաղջըն:

Այս գրառմանը հետևեց լրատվամիջոցների ակտիվ արձագանքը, որին ի պատասխան ադրբեջանական մամուլը հրապարակեց այն, որ  Կարսի 100- ամյակին նվիրված թեյերի հավաքածուն զարդարված է Ադրբեջանի բոլոր պատմական քաղաքների և շրջանների պատկերներով, որոնք պատմական անարդարության և Հարավային Կովկասի գլխավոր գաղութարարների հակաադրբեջանական քաղաքականության արդյունքում հայտնվել են կեղծ «Հայաստանի» կազմում։ http://armiya.az/ru/news/185403/%D0%A3%D0%B4%D0%B0%D1%80-%D0%BF%D0%BE-%D0%B0%D1%80%D0%BC%D1%8F%D0%BD%D1%81%D0%BA%D0%BE%D0%B9-%D0%BF%D1%80%D0%BE%D0%BF%D0%B0%D0%B3%D0%B0%D0%BD%D0%B4%D0%B5-%D1%87%D0%B0%D0%B9%D0%BD%D0%BE%D0%B9-%D0%BA%D0%BE%D0%BB%D0%BB%D0%B5%D0%BA%D1%86%D0%B8%D0%B5%D0%B9

Աղբյուրը նաև հավելում է, որ  թեև հայերի կողմից ավերվել են իրենց պատմական քաղաքների հարուստ ժառանգությունը, այնուամենայնիվ, իրենց պետական արխիվներիում կան լուսանկարներ և որ ադրբեջանական ընկերությունների բազմաթիվ հավաքածուներում տարբեր ազգային ապրանքանիշերի փաթեթներում պատկերված են ադրբեջանական պատմական քաղաքներն ու շրջանները, ադրբեջանական ճարտարապետության, մշակույթի և արվեստի օրինակներ, գորգեր, հին քարե արձանագրություններ, մզկիթներ և քարավանատներ, ամրոցներ, աստղադիտարաններ, հնագույն դիտաշտարակներ և պալատներ։

Քաղաքական ու մշակութային էքսպանսիան, որ Հայաստանի, հայերի ու հայկական մշակութային ժառանգության հանդեպ վարում է Ադրբեջանը, օրեցօր նորանոր անհեթեթ դրսևորումներ է ունենում։

Երևանը, Սևանը, Սյունիքը ոչ միայն Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների մեջ են, այլև հայ պատմության և մշակույթի կարևորագույն կենտրոններից են։ Դրանց հռչակումը որպես արբեջանական, ակնհայտորեն ագրեսիա է Հայաստանի Հանրապետության քաղաքական սուբյեկտայնության հանդեպ։ Այն նաև կոպտորեն խախտում է պատմականության, իսկության և ամբողջականության հիմնարար սկզբունքները, որոնք բխում են 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից (https://www.icomos.org/charters/nara-e.pdf), ինչպես նաև ԻԿՕՄՕՍ-ի կողմից 2017 թվականին Նյու Դելիում ընդուված փաստաթղթից (http://www.icomos-isc20c.org/pdf/madrid-new-delhi-document-2017.pdf) և ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կառույցների փաստաթղթերից: