«Մեծ վերադարձը» որպես նոր իրականության ձևավորման քաղաքականություն
Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ վերահսկողության հաստատումից հետո տարածաշրջանում իրականացվող վերակառուցման քաղաքականությունը ներկայացվում է որպես Ադրբեջանի հանրապետության զարգացման ամենախոշոր պետական նախագծերից մեկը։ Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրություններում այս գործընթացը կոչվել է «մեծ վերադարձ»։ 2022 թվականի նոյեմբերի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով հաստատված «Ադրբեջանի Հանրապետության ազատագրված տարածքներ մեծ վերադարձի վերաբերյալ առաջին պետական ծրագիրը» վերածվում է երկարաժամկետ պետական ռազմավարության։ Ադրբեջանի պաշտոնական փաստաթղթում «մեծ վերադարձը» մինչև 2030 թվականը սահմանվում է որպես երկրի հինգ ազգային առաջնահերթություններից մեկը (https://azertag.az/xeber/azerbaycan_respublikasinin_isgaldan_azad_edilmis_erazilerine_boyuk_qayidisa_dair_i_dovlet_proqraminin_tesdiq_edilmesi_haqqinda__azerbaycan_respublikasi_prezidentinin_serencami-2377333):
Այս ծրագրի ուսումնասիրության ժամանակ կարևոր է ուշադրություն դարձնել ոչ միայն նրան, թե ինչ է կառուցվում Արցախում, այլ նաև ձևակերպումներին, որոնց միջոցով Ադրբեջանը նկարագրում է այդ գործընթացը։ Պաշտոնապես վերակառուցումը ներկայացվում է որպես տարածքների վերածնունդ, զարգացում, վերադարձ և նոր փուլ։ Միաժամանակ ամբողջ գործընթացը կառուցվում է այն թեզի շուրջ, թե Արցախի հանրապետության տարածքները Ադրբեջանի «օկուպացիայից ազատագրված տարածքներն» են։ Ադրբեջանի նախագահի 2022 թվականի հրամանագրում նշվում է, որ հայկական ուժերի կողմից ոչնչացվել են քաղաքներ, բնակավայրեր և ենթակառուցվածքներ, վնասվել է ազգային և մշակութային ժառանգությունը, իսկ ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիներ դարձել են փախստականներ և ներքին տեղահանվածներ։ «Մեծ վերադարձ» հասկացությունը ունի կոնկրետ ժողովրդագրական նշանակություն և միտում։ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախի հայ բնակչության բռնի տեղահանությունից հետո կենտրոնական խնդիր է դառնում Արցախը ադրբեջանցիներով բնակեցնելը։
«ԱԶԿՈՆ Հոլդինգ»-ի «Ազտելեկոմ» ՍՊԸ-ն հաշվետվություններում նշում է, որ Արցախի տարածքում 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին ինտերնետի և հեռախոսակապի ծառայություններին միացվել է 3367 նոր բաժանորդ՝ 3195 տնային տնտեսություն և 172 տնտեսվարող սուբյեկտ։ Պետական ծրագրի մեկնարկից մինչև 2026 թվականի հուլիսը կապի ցանցին միացված բաժանորդների ընդհանուր թիվը հասել է 10495-ի՝ ներառելով 9951 տնային տնտեսություն և 544 տնտեսվարող սուբյեկտ։ Նոր բաժանորդների միացումը իրականացվել է 11 քաղաքային կենտրոններում և 34 գյուղերում ու բնակավայրերում։ Այս ցուցանիշը ցույց է տալիս գործընթացի աշխարհագրական տարածումը (https://azertag.az/xeber/_alti_ayda_qarabagda_3400_dek_yeni_abunechi_telekommunikasiya_xidmetlerine_qosulub-4349357):
2020 թվականից մինչև 2026 թվականը ազատագրված տարածքների վերականգնման համար պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 25 միլիարդ մանաթ, որ համարժեք է մեկ միլիարդ 470 միլիոն ամերիկյան դոլարի, իսկ 2025 թվականի մայիսի 30-ին Ալիևը հանձնարարել է պատրաստել նաև երկրորդ պետական ծրագիրը (https://www.facebook.com/ShekiSIH/posts/b%C3%B6y%C3%BCk-qay%C4%B1d%C4%B1%C5%9Fa-dair-i-d%C3%B6vl%C9%99t-proqram%C4%B1-az%C9%99rbaycan-respublikas%C4%B1n%C4%B1n-i%C5%9F%C4%9Faldan-azad-e/1285950766900194/):
Այս քաղաքականության մեկ այլ կարևոր բաղադրիչը Արցախի «Մեծ վերադարձի» իրական պատմության քողարկումն ու նոր կերպարի ձևավորումն է։ 2026 թվականի օգոստոսի 6-ին «Ադրբեջանի լրագրողների ցանց» հասարակական միությունը սկսել է նոր վավերագրական ֆիլմի նկարահանումներ, որը նվիրված է հենց այդ գործին։ Նոր իրականությունը ձևավորվում բնակչության կազմի կտրուկ փոփոխությունից հետո։ Տարածքը ներկայացվում է որպես «ազատագրված», վերակառուցումը՝ որպես «վերածնունդ»։
«Մեծ վերադարձը» պետական քաղաքականություն է, որի միջոցով Ադրբեջանը միաժամանակ վերակառուցում է տարածքը և ձևավորում դրա մասին նոր պաշտոնական պատկեր՝ ջնջելով նախորդը (https://azertag.az/xeber/qarabag_ve_serqi_zengezurun_dirchelisine_hesr_olunmus_senedli_film_hazirlanir-4354617):