Մշակութային վանդալիզմ Մատաղիսի Սուրբ Եղիշա եկեղեցում

Համացանցում տարածվել է ադրբեջանցիների կողմից նկարահանած տեսանյութ, որի համաձայն Մատաղիսի սբ․ Եղիշա եկեղեցին ադրբեջանցի վանդալների սրբապղծության զոհ է դարձել։ Ադրբեջանական զինվորական համազգեստով երեք տղամարդ մտնում են հայկական եկեղեցի և հայտարարում, որ մտադիր են այնտեղ նամազ իրականացնել: Նրանցից մեկի հագուստի վրա Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներով տարբերանշան կա: Տղամարդիկ հայհոյում են, ջադում սրբապատկերները:

(https://armeniasputnik.am/karabah/20210327/26953693/adrbejancinery-hertakan-ekexecin-en-pxtsel-tesanyutum-mataxisi-ekexeccin-e.html?fbclid=IwAR23nJZElMUOsxjnjpsb2_FWw9TFUmm6xstfuuundJl493FqBgYIRhq-uTk)

Մշակութային ժառանգության կողոպուտ, յուրացում։

Հաագայի 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի 4-րդ հոդվածն արգելում է վանդալիզմի, գողության, կողոպուտի կամ յուրացման ցանկացած գործողություն և բացարձակ արգելք դնում մշակութային արժեքների դեմ ուղղված հաշվեհարդարի գործողությունների վրա։ Ըստ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրության, որը գործում է նաև ոչ միջազգային (էթնիկ) բախումների դեպքում, արգելվում է ժառանգության հանդեպ թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն, իսկ այդպիսի արարքը ըստ 15-րդ հոդվածի որակվում է որպես միջազգային հանցագործություն։ Ըստ Ժնևի  1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիայի առաջին արձանագրության 53-րդ հոդվածի` «Չխախտելով Հաագայի 1954 թվականի մայիսի 14-ին ընդունված կոնվենցիայի դրույթները, արգելվում է մշակութային ժառանգության դեմ իրականացնել ցանկացած թշնամական գործողություն, ռազմական նպատակներով օգտագործել դրանք, կամ հաշվեհարդարի առարկա դարձնել»: