Որոտան քաղաքի (Կուբաթլու) հուշարձանի ավերումը

2020 թվականի նոյեմբերի 25-ին  «Church and memorial desecration in post-ceasefire Nagorno Karabakh» վերնագրով հոդվածի հրապարակմամբ փաստվեց https://medium.com/dfrlab/church-and-memorial-desecration-in-post-ceasefire-nagorno-karabakh-87ece968af3f, որ ադրբեջանցի զինվորականը 44-օրյա պատերազմից հետո՝ օկուպացված Որոտան քաղաքում՝ Կուբաթլու, ջարդուփշուր է արել Արցախյան առաջին ազատամարտին նվիրված խաչքարը (նկ․ 2, լուսանկարի աղբյուրը՝ https://medium.com/dfrlab/church-and-memorial-desecration-in-post-ceasefire-nagorno-karabakh-87ece968af3f

Ավելի վաղ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Simon Maghakyan օգտատերը իր թվիթերյան էջում հրապարակել էր դեռևս կանգուն խաչքարի լուսանկարը (նկ․1 https://twitter.com/simonforco/status/1325730419661103104)՝ կից գրառմամբ, որը փաստում էր հուշարձանի ավերումը, իսկ  նոյեմբերի 17-ին @LalayanRubina անունով օգտատերը թվիթերյան իր էջում հրապարակեց տեսանյութ, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորականը իրականացնում մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի գործողությունը https://archive.vn/kmgVQ ։

Մեր արձագանքը

Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային  ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի  ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի  առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և  այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։