Առաջին նկարում Վախտանգյան Հասան և Գրիգոր իշխանների մեկենասական քանդակներն են՝ եկեղեցու մանրակերտով հանդերձ, փորագրված Դադիվանքի կաթողիկե եկեղեցու հարավային ճակատին (1214 թ.):
Դրանից ներքև՝ եկեղեցին կառուցած, Հասանի և Գրիգորի մայր Արզուխաթուն իշխանուհու ընդարձակ արձանագրությունն է (նկ․ 2). մեջբերենք ընդամենը երկու հատված այդ արձանագրությունից.
«Անդրանիկն իմ Հասան սպանաւ ի թուրքաց պատերազմին/ վասն քրիստոնէական հաւատոյս եւ զկնի երից ամսոց եւ կրտսեր որդին իմ Գրիգոր տէրն կոչեցեալ զ/պարտ բնութեանս հատուցանելով վճարեաց ի կենցաղս եւ փոխեցան աո Ք[րիստո]ս, սուգ անմխիթար/ թողլով թշուառացելո մաւրս իւրեանց»:
(«Իմ ավագ որդի Հասանը սպանվեց թուրքերից՝ քրիստոնական հավատի համար մղվող պատերազմում, երեք ամիս անց իմ կրտսեր որդի Գրիգորը տիրոջ մոտ կանչվեց՝ բնության պարտքը հատուցելով և կյանքն ավարտելով՝ Քրիստոսի մոտ գնացին՝ սգի մեջ թողնելով իրենց թշվառացած մորը»):
Արձանագրությունը, ինչպես և Արցախի հարյուրավոր արձանագրությունների դեպքում է՝ թվագրված է Հայոց թվականով «Ի թուականութե[ան]ս Հայոց :ՈԿԳ: (1214 մ. թ.)»:
Ադրբեջանական պրոպագանդան ասում է՝ փաստերը կարևոր չեն, դա աղվանա-ուդիական ժառանգություն է: