«Ես թողեցի ոչ Հայասդանաս եսիր գալու»` Ես չթողեցի որ իմ Հայաստանից գերի ընկնեն

Օկուպանտները Տող մելիքական գյուղը, որը Դիզակի մելիքության կենտրոնն էր 18-րդ դարում և որի մելիքության հիմնադիրը Գտչավանքի վանահայր Ղուկաս վարդապետի որդի մելիք Եգան-Հովհաննեսն էր, համարում են իրենց հայրենիքը, իսկ սուրբ Հովհաննես եկեղեցին, որ Եգանը կառուցել է իր համանուն սրբի անունով` ուդիական:

Միանգամայն հակառակ «կարծիքի» է ինքը` մելիք Եգանը: Մելիքն իր ապարանքի մուտքի վրա թողել է ընդարձակ մի արձանագրություն, որում ի մասնավորի ասում է, որ երբ օսմանցիները գրավում են Դիզակը` «Ես թողեց/ի ոչ Հայեասդա/նաս/ եսիր գալու»` Ես չթողեցի որ իմ Հայաստանից գերի ընկնեն: